Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Այն, ինչն այլևս հնարավոր չէ թաքցնել

Վերլուծական

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 2 միլիոն 979 հազար 900 մարդ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հանրապետության քաղաքներում ապրում է 1 միլիոն 898 հազար մարդ, իսկ գյուղերում՝ 1 միլիոն 81 հազար 900 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թիվը նվազել է 15 200-ով:

Այն, որ դեմոգրաֆիական խնդիրը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է՝ գաղտնիք չէ: Ինչպես հիշում ենք, նորընտիր խորհրդարանի առաջին իսկ նիստում իր ելույթում Սերժ Սարգսյանը Հայաստանի համար 2040 թվականին առնվազն 4 միլիոն բնակչություն էր կանխատեսում: Նախագահի լավատեսությունը որևէ կերպ չեն կիսում ՄԱԿ-ում: Վերջերս հրապարակվեց մի զեկույց, ըստ որի՝ 2050-ին ՀՀ բնակչությունը կկազմի մոտ 2 միլիոն 700 հազար մարդ: Ավելին, ըստ նույն փաստաթղթում արված կանխատեսման, 2100 թվականին մեր երկրում ապրելու է ընդամենը 1 մլն․ 849 հազար մարդ: Այս թվական հակասությունը հուշում է, որ՝ կամ Սերժ Սարգսյանի «սպիչռայթերները» տարրական մաթեմատիկայի չեն տիրապետում, կամ էլ վերստին ապավինել են «թիվ կրակելու» ընդունված պրակտիկային՝ կարծելով, որ մինչեւ 2040 թվականն այդ թվի մասին դժվար թե հիշողներ լինեն: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ծնելիության անկումը շատ կտրուկ է եղել, միաժամանակ բարձրացել է մահացությունը. ըստ պաշտոնական տվյալների, 25 տարվա եռամսյակային կտրվածքով՝ ամենացածր բնական աճն է արձանագրվել՝ ընդամենը 497 մարդ։ Թե ինչպիսին կլինեն հաջորդ եռամսյակները՝ ժամանակը ցույց կտա, բայց շեշտակի աճ ակնկալել՝ իհարկե պետք չէ:

Փորձագիտական տվյալները ցույց են տալիս, որ 2025թ. մահերը գերազանցելու են ծնունդներին, իսկ դա նշանակում է, որ մեր բնական աճը լինելու է բացասական։ Անկախությունից ի վեր՝ մեր բնական աճը եղել է դրական, բայց քանի որ ամուսնական տարիք է մուտք գործում 1990-ականներին ծնված սերունդը, որը մոտ 40%-ով քիչ է, քան 1980-ականների սերունդը, այդ իսկ պատճառով՝ ծնունդները նվազելու են։ Միաժամանակ, սոցիալ-տնտեսական զարգացում Հայաստանում չի արձանագրվում և գոյություն ունի արտագաղթ։ Արտագաղթողների մեծ մասն էլ վերարտադրողական տարիքում գտնվող մարդիկ են։ Բացի այդ՝ կարելի է մի շատ ցավալի փաստ նշել, որ 2013թ. հետո գրանցվող արտագաղթն ընտանիքներով արտագաղթ է։ Դա մի պահ կանգ էր առել, բայց Ռուսաստանում բնակվող այն հայերը, ովքեր գնում, այնտեղ աշխատում ու վերադառնում էին, այսօր ռուբլու արժեզրկման և տարբեր այլ պատճառներով ընտանիքներին սկսեցին տանել Ռուսաստան։ 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին, և եթե արտագաղթն այս տեմպերով շարունակվի, բնակչության աճ պարզապես չենք կարող ունենալ։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ այսօր մեր բնակչության ցուցանիշը 2 միլիոն 979 հազար 900 մարդ է, իսկ 2011թ. մարդահամարի տվյալներով՝ ֆիքսվել էր 3 մլն 18 հազար բնակիչ։ Այսինքն՝ նույնիսկ ԱՎԾ-ն արձանագրում է այդ փաստը. բնակչության նվազումն այլևս թաքցնել հնարավոր չէ։ Մարդիկ արտագաղթում են հսկայական տեմպերով և արտագաղթում են մի քանի գործոնից ելնելով։ Առաջինը գործազրկությունն է. ֆիքսված է 18% գործազրկություն, բայց 18-30 տարեկանների շրջանում գործազրկությունն ավելի բարձր է՝ 25-26%։ Երկրորդ գործոնն արդարության պակասն է, երրորդը՝ ապագայի նկատմամբ հավատը։ Ահա այս երեք գործոնների ուղղությամբ է պետք աշխատել, եթե իհարկե չենք ցանկանում ԱՎԾ-ի ներկայացրած հաջորդ տվյալներում էլ ավելի տխուր պատկերի ականատես լինել…

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված