Հեռուստատեսային և ռադիոհեռարձակման հաղորդակները մի քանի ժամով կանջատվեն
Այլ
Երևանի հեռուստաաշտարակի վրա օգոստոսի 7-12-ն իրականացվելու են աշտարակի հիմքի, մետաղական կոնստրուկցիաների և հանգույցների տեխնիկական վիճակի պլանային զննման աշխատանքներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այդ պատճառով, օգոստոսի 8-11-ը՝ առավոտյան ժամը 06.00-ից մինչև 09.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հեռուստակայանում տեղադրված հեռուստատեսային և ռադիոհեռարձակման հաղորդակները կանջատվեն: Հանրապետության մարզերում հեռուստառադիոալիքների հեռարձակումը կիրականացվի բնականոն ռեժիմով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն