Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետ Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավոր Ուկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում Ավելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդները Զանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել 

Իրանը նախազգուշացրել է. ո՞րն է լինելու Իսրայելի հետ համագործակցության գինը

Վերլուծական

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ակտիվորեն քննարկվում է Իսրայելի տարածաշրջանային նախարարի եռօրյա այցը Հայաստան՝ երկու երկրների հնարավոր համագործակցության համատեքստում: Հպանցիկ հայացք գցելով ՀՀ-Իսրայել հարաբերությունների ներկա վիճակի վրա, կարելի է արձանագրել հետևյալը. երկկողմանի ապրանքաշրջանառության մասին խոսելն անգամ անիմաստ է, թվերն աննշան են ու անբավարար այն դեպքում, երբ հարևան Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի ածխաջրածինների գլխավոր մատակարարը: Առհասարակ, ապրանքաշրջանառությունն ու քաղաքական երկկողմանի փոխհարաբերությունները միմյանց հետ սերտ կապված են: Միջպետական ջերմ հարաբերությունները կարող են փոխադարձ առևտրի համար բարենպաստ հող ծառայել և հակառակը՝ ապրանքաշրջանառության պոտենցիալ շահույթը պետք է դառնա լուրջ ազդակ՝ երկկողմանի հարաբերություններ զարգացնելու համար: Երկու երկրների հարաբերությունների միջև լարվածության մյուս, ոչ պակաս կարևոր պատճառը Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չընդունելն է, թեպետ կարիք կա նշելու, որ այս առումով որոշակի առաջընթաց է նկատվում: 2016 թվականի օգոստոս ամսին Իսրայելի Քնեսեթի Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովն ընդունել է 1915 թվականին հայերի հանդեպ իրականացվածը՝ որպես ցեղասպանություն: Լարվածության մյուս պատճառը Իսրայելի կողմից Ադրբեջանին միլիարդների հասնող զենքի մատակարարումն է:

Սակայն քչերը հաշվարկեցին  Հայաստան-Իսրայել հարաբերությունների հնարավոր կարգավորման ազդեցությունը Իրանի հետ մեր համագործակցության վրա: Իսրայել-Իրան ներկայիս քաղաքական, ռազմավարական խորքային հակասությունները որևէ մեկի համար գաղտնիք չէ, բացի այդ, Իրանը բազմիցս ակնարկներ է արել, այդ թվում՝ նաև հայկական կողմին, որ չի պատրաստվում հանդուրժել Իսրայելի ազդեցության ավելացումը տարածաշրջանում: Հետևաբար, ակնհայտ է, որ Հայաստան-Իսրայել հարաբերությունների կարգավորմանը իրանական կողմը ամենայն ուշադրությամբ և խանդով է հետևում:

Վերջերս Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության: Թեև իրանական կողմը չի նշում, թե արտաքին միջամտության տակ հատկապես որ միջազգային խաղացողներին նկատի ունի, դա ինքնին հասկանալի է: Պատահական չէ, որ Լարիջանին նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Ստեփանակերտ էր այցելել իսրայելցի հրապարակախոս ու հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը:

Հետևաբար, հաշվի առնելով Թեհրանից հնչող նման մեսիջները, հայկական կողմը հստակ պետք է գիտակցի Իսրայելի հետ համագործակցելու հնարավոր գինը: Իսկ գինը կարող է բավական թանկ լինել: Իրանը տարածաշրջանում մեր հիմնական դաշնակիցն է և էներգետիկ ծրագրերի մասով գլխավոր գործընկերը: Կորցնելով Իրանը՝ մենք կորցնելու ենք քաղաքական և տնտեսական լրջագույն հենարան, իսկ ի՞նչ կարող է  մեզ առաջարկել Իսրայելը:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքով
Ամենադիտված