L’Equipe. Նեյմարի և ՊՍԺ-ի միջև պայմանագրի կնքման օրը հայտնի է
Սպորտ
«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը պատրաստվում է բուժզննում անցնել ՊՍԺ տեղափոխվելու համար:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ բուժզննումը տեղի կունենա Քաթարում, սակայն L’Equipe-ի տեղեկություններով բրազիլացին բուժզննում կանցնի Փարիզում և օգոստոսի 7-ին պայմանագիր կկնքի ֆրանսիական թիմի հետ:
Այժմ Նեյմարը գտնվում է Չինաստանում, կատալոնյան թիմը նրան սպասում է օգոստոսի 3-ին:
ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու դեպքում Նեյմարը կհամագործակցի նաև Qatar Sports Investments ընկերության հետ,:
Կնքվելիք պայամանգրի համաձայն ֆուտբոլիստը կդառնա 2022թ-ի աշխարհի առաջնության դեսպան և հինգ տարվա ընթացքում կվաստակի 300 մլն եվրո:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը