«Փյունիկ»-ը երկու ֆուտբոլիստ ձեռք բերեց
Սպորտ
Այսօր «Փյունիկ»-ը պայմանագիր ստորագրեց կիսապաշտպաններ Մաքսիմ Երմակովի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ: Այս մասին տեղեկանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա Երմակովը, ով «Կրասնոդար» ՖԱ-ի սան է, «Փյունիկ»-ին է միացել ազատ խաղացողի կարգավիճակով: Ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրորդ թիմում, նրա վերջին ակումբը եղել է լիտվական Ստումբրասը:
20-ամյա Իլանգյոզյանը «Փյունիկ» է տեղափոխվել «Բանանց» ակումբից: Երկու ֆուտբոլիստներն էլ արդեն միացել են թիմին և նախապատրաստվում են մեկնարկող առաջնությանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը