Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ներդրողները ԵԱՏՄ պատճառով լքում են Հայաստանը

Վերլուծական
«Լակուզեռ Հայաստան» ընկերությունը դադարեցնում է իր՝ որպես շահագործողի գործունեությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում։ Այս ընկերությունն «Ալյանսում» սկսել էր գործել 2015 թվականի մայիսի 21-ից։ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսա­կան միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի արձանագրության Հավելված 2-ով վերցված բացառության ժամկետը, ինչը նշանակում է, որ ԱՏԳ-ում արտադրված ապրանքի օտարերկրյա հումքի մասով պետք է վճարվի մաքսատուրք։
 
«Լակուզեռ Հայաստան» ՍՊԸ հանդիսանում է «Ալյանս» ԱՏԳ շահագործող 2015 թվականի մայիսի 21-ից։ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի արձանագրության հավելված 2-ով վերցված բացառության ժամկետը, ինչը նշանակում է, որ ԱՏԳ-ում արտադրված ապրանքի օտարերկրյա հումքի մասով պետք է վճարվի մաքսատուրք։ Միաժամանակ ազատ տնտեսական գոտիների շահագործողների համար գործում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշմամբ սահմանված արտոնությունները, սակայն, ըստ համապատասխան կարգավորումների՝ հիմնական նախապայմանը հումքի ԵԱՏՄ տարածքում չարտադրվելն է։ Ընկերությունն որոշում է կայացրել դադարեցնել իր գործունեությունը «Ալյանս» ԱՏԳ տարածքում։
 
Սա առաջին, բայց կարծես թե վերջին դեպքը չէ, երբ ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալող ընկերությունները ԵԱՏՄ պատճառով լքում են Հայաստանը: ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիները նպատակ ունեն ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Ակնհայտ է, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները դրսեւորում են կրճատման միտումներ: Շատ էր խոսվում այն մասին, որ ԵՏՄ-ին միանալուց հետո օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսությունում կավելանան: 2015թ. 1-ին կիսամյակի տվյալներով Ռուսաստանից Հայաստան ՕՈՒՆ-երը կրճատվել են 12 անգամ: 2015թ. 1-ին կիսամյակում ՕՈՒՆ-երի ծավալը 46,1%-ով կրճատվել է նաեւ Ռուսաստանում: Ըստ «The Financial Times» թերթի՝ այդ ժամանակահատվածում Ռուսաստանում կատարվել են ընդամենը 2,806 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ավելի քիչ, քան, օրինակ, Բոսնիա-Հերցեգովինայում (2,834 մլրդ դոլար): Ռուսաստանում անորոշության եւ քաղաքական բարձր ռիսկերի պայմաններում օտարերկրյա ընկերությունները ձեռնպահ են մնում մասնակցել ներդրումային նախագծերում: Այսինքն, Ռուսաստանն ինքն է ապրում ներդրումային քաղցի պայմաններում եւ, բնականաբար, խոսք չի կարող լինել իր ազդեցության գոտում գտնվող երկրներում ներդրումային նախագծեր իրականացնելու մասին: Բացի այդ ԵԱՏՄ փաստաթղթերի կիրառումը սկսել է խոչընդոտներ հարուցել հայաստանյան գործարարների համար՝ միությունից դուրս արտահանումներ իրականացնելու ժամանակ: Օրինակ՝ ԵԱՏՄ շրջանակներում կնքված «Ապրանքների ծագման երկիրը որոշելու միասնական կանոնների մասին» համաձայնագրից հետո, հետևելով ԵԱՏՄ պահանջներին, մաքսավորները պահանջում են որպես ծագման երկիր նշել այն պետությունը, որտեղից ներմուծվել է հումքը: Արդյունքում արտադրանքն այլևս չի կարող ներկայացվել որպես հայաստանյան, ուստի չի կարող առանց մաքսատուրքի վաճառվել Եվրամիությունում ու Վրաստանում:
 
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկում հայտարարել էր, որ ներդրողներին ցավեցնելու, նրանց համար որևէ խոչընդոտ ստեղծելու ցանկություն կառավարությունը չունի: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ օր-օրի ավելի դժվար է դառնում թաքցնել ԵԱՏՄ բացասական ազդեցությունը մեր տնտեսության և հատկապես ներդրումային միջավայրի վրա: Եթե չվերանայվի այս քաղաքականությունը, ապա ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու իմաստը վերանում է ինքնըստինքյան…
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված