«Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել սերբ պաշտպանի հետ
Սպորտ
Երևանի «Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել 30-ամյա սերբ պաշտպան Բորիսլավ Յովանովիչի հետ:
Փորձառու ֆուտբոլիստը վերջին տարիներին խաղացել է Հունաստանի առաջնության Բարձրագույն խմբում՝ հանդես գալով «Էրգոտելիս» և «Լարիսա» ակումբներում:
«Շատ ուրախ եմ «Բանանց» տեղափոխվելու կապակցությամբ, արդեն մի քանի օր մարզվում եմ թիմի հետ, լավ տպավորություններ ունեմ և ամեն ինչ պետք է անենք բարձր տեղեր զբաղեցնելու համար: Այն, որ թիմում արդեն կան սերբ ֆուտբոլիստներ, իհարկե, ուրախալի է ինձ համար, քանի որ ռուսերեն կամ հայերեն չեմ խոսում, գիտեմ միայն անգլերեն և նրանք ինձ շատ են օգնում: Պետք է ծանոթանամ և տեսնեմ, թե ինչպիսին է Հայաստանը, սակայն «Բանանց»-ի վերաբերյալ կարող եմ ասել, որ այս մարզահամալիրը և ակումբի կազմակերպվածությունը մեծ անակնկալ էր ինձ համար: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի թիմին բարձրացնենք առաջատար դիրքեր»,-ասել է Յովանովիչը:
«Բորիսլավ Յովանովիչը փորձառու ֆուտբոլիստ է, հանդես է եկել Հունաստանի ուժեղ առաջնությունում և իր մեծ փորձով կարող է շատ օգտակար լինել «Բանանց»-ին: Պաշտպանությունում կարևոր է նման փորձառու խաղացողի առկայությունը, ինչը կնպաստի ընդհանուր թիմային պաշտպանության և խաղի բարելավմանը: Յովանովիչն այնքան էլ լավ մարզավիճակում չի ներկայացել «Բանանց», բայց որոշ ժամանակ անց՝ կլինի լավ մարզավիճակում և կօգնի թիմին»,- ասել է «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը