Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն Ինչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք «Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից «Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվ Փաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ) Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում Վենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին «Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը «Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբ 

Կրծքով կերակրվող նորածիններն առավել պաշտպանված են

Այլ

Կրծքով կերակրման խրախուսման իրականացմանն ուղղված միջոցառումները աշխարհում հայտնի են որպես երեխայի առողջ աճին ու զարգացմանն ուղղված առավել արդյունավետ և քիչ ծախսատար ռազմավարություն: Եվ պատահական չէ, որ ողջ աշխարհն այս խնդրի լուսաբանմանն է նվիրում մի ամբողջ շաբաթ:

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2017 թվականի օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖը, ԱՀԿ-ն և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը կոչ են անում պետություններին ներդրում կատարել կրծքով կերակրումը խթանելու ուղղությամբ:

Հաստատված է, որ վաղ մանկության շրջանում առողջ աճի և զարգացման ապահովման, ման​կա​կան մահացության կանխարգելման կարևորագույն նախապայման է մանուկների կրծքով սնուցումը: Ապացուցված է,որ մինչև 1 տարեկան կրծքով սնվող երեխաների մահացության ռիսկը շնչառական և փորլուծային հիվանդություններից 7-10 անգամ ցածր է արհեստական սնվողների համեմատությամբ: Միայն ի հաշիվ այս գործոնի ման​կական մահացությունը կարելի է կրճատել 10 %-ով:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսի բնորոշմամբ` «Կրծքով սնուցումը նորածինների համար ապահովում է կյանքի լավագույն սկիզբը: Կրծքի կաթը նորածինների համար հանդիսանում է որպես առաջին պատվաստանյութ` պաշտպանելով նրանց հնարավոր մահացու հիվանդություններից և տալով սնուցում, որն անհրաժեշտ է ապրելու և զարգանալու համար»:

«Կրծքով սնուցումը մեկն է առավել արդյունավետ և ծախսարդյունավետ ներդրումներից, որը պետությունները կարող են անել իրենց երկրների ամենափոքրիկ անդամների ու տնտեսության և հասարակության առողջ ապագայի ապահովման համար»,-նշել է ՅՈՒՆԻՍԵՖԻ գործադիր տնօրեն Անտոնի Լեյքը:

Հայաստանում ևս տարիներ շարունակ մանկան առողջ աճի և զարգացմանն ուղղված քաղաքականության շրջանակներում առանձնահատուկ կարևորվել են կրծքով կերակրման խրախուսմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները:

Կրծքով սնուցման խրախուսման նախաձեռնությունը Հայաստանում սկսվել է դեռեւս 1993թ.: 1994թ. ՀՀ ԱՆ կողմից հաստատված ծրագրի շրջանակներում ներդրվել է «Մանկանը բարեկամ ծննդատուն» նախաձեռնությունը, որը ենթադրում էր կրծքով սնուցման խրախուսման և աջակցման գործելակերպի խթանում բուժաշխատողների ու ծնողների շրջանում, ինչպես նաև հիմնարար կազմակերպա-կառուցվածքային փոփոխությունների իրականացում ծննդօգնության հաստատություններում։

Հայաստանն առաջինն աշխարհում նախաձեռնեց «Մանկանը բարեկամ» պոլիկլինիկա ծրագիրը, որը մեծ հավանության արժանացավ ԱՀԿ-ի և կրծքով սնուցմանը սատարող միջազգային այլ կառույցների կողմից:

Այս ասպարեզում վերջին տարիների նշանակալի ձեռքբերումներից է «Երե​խա​ներին կրծքով սնուցման խրախուսման և ման​կա​կան սննդի շրջանա​ռու​թյան մասին» ՀՀ օրենքը, որում ներառվել են «Արհեստական կաթնախառնուրդների վաճառահանման» միջազգային օրենսգրքի» հիմնադրույթները և օրենսդրորեն կանոնակարգվել են մանկական սննդի և հարակից ապրաքների շրջանառության, պիտակավորման, վաճառքի, գովազդի հետ կապված հարաբերությունները, կրծքով սնուցման խրախուսման ոլորտում լիազոր մարմնի, առողջապահական կազմակերպությունների և բուժաշխատողների պարտականությունները:

2015թ. ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը», որով սահմանվել են նոր նպատակներ և ուղենիշներ:

2015-2016թթ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի հետ իրականացվել է «Կարևոր է առաջին 1000 օրը» քարոզարշավը, որի ընթացքում մշակվել են վաղ տարիքի երեխաների սնուցման ուղեցույցներ, բազմաթիվ տեղեկատկան նյութեր, իրականցկացվել կրծքով սնուցման խրախուսմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ:

Որպես ծրագրային արդյունք կարելի է փաստել, որ 2015թ. Հայաստանում իրականացված ԺԱՀ հետազոտության տվյալներով մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով սնուցման ցուցանիշը հասել է 45% -ի (2010թ. այն եղել է 35%):

Կրծքով սնուցումն առանցքային դեր ունի նաև Կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին: Այն բարելավում է սնուցումը (ԿԶՆ 2), կանխարգելում մանկական մահացությունը և նվազեցնում ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկը (ԿԶՆ 3), ապահովում կոգնիտիվ զարգացումն ու կրթությունը (ԿԶՆ 4):

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

​ մանկանը կրծքով կերակրել ծնվելուց հետո առաջին 1 ժամվա ընթացքում

​ բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին 6 ամիսներին

​ լիարժեք և առողջ սնուցում ապահովել 6 ամսականից մինչև 2 տարեկանը՝ կրծքով կերակրման հետ մեկտեղ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. ՊետրոսյանԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարինԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կանԳրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ ենԱվելի քան մեկդարյա գաղտնիք. բացահայտվել են Մեսսիի բրազիլական արմատներըՍևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել էՄարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռուսաստանի դեսպանը Նորվեգիային մեղադրել է Արկտիկայում լարվածության սրման մեջՌոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC SportԻսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 60,000 մարդՌուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններինՄեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ծոցում լցանավի հետ կապված միջադեպի մասինՀայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԲելգիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՆԱՏՕ-ի կին ստաժորը Հայաստանում 2026-ի առաջին հինգ ամսում ծնունդների թիվը նվազել է 2,7%-ովՀայտնի է դարձել Մոսկվայից Թուրքիա չվերթների զանգվածային ուշացումների մասին
Ամենադիտված