Moschino-ն ֆիրմային պայուսակներ է բաժանել միանձնուհիներին
Moschino իտալական մակնիշը պատրաստվում է գործարկել նոր գովազգային արշավ: Այս անգամ նրա հերոսուհիները կդառնան միանձնուհիները: Այդ մասին օգոստոսի 3-ին հայտնել է L՚officiel-ը:
Նկարահանումներից Instagram-ի իր էջում կադր է զետեղել ոճաբան եւ մոդել Սիտա Աբելանը: Լուսանկարում պատկերված են պարեգոտ հագած չորս աղջիկներ. նրանց ձեռքներին ֆիրմային պայուսակներ են:
Moschino ընկերությունը 1983 թվականին ստեղծվել է Ֆրանկո Մոսկինոյի կողմից: Այն մասնագիտանում է տղամարդկանց եւ կանանց հագուստի, աքսեսուարների եւ պարֆյումերիայի թողարկման բնագավառում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը