Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետ Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավոր Ուկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում Ավելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդները Զանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում է Վրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներ Աքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր 

«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնը կանցկացվի Հյուսիսային պողոտայում

Գիտություն և Մշակույթ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում արդեն 3-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս անգամ կանցկացվի մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փառատոնի ծրագրի մանրամասները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը, դիզայներ Արամ Նիկոլյանը, ինչպես նաև այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցող դիզայներ Գևորգ Շադոյանը:

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի փոխանցմամբ «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը տարեցտարի ավելի շատ զբոսաշրջիկներ է գրավում դեպի մայրաքաղաք՝ հնարավորին նպաստելով Երևանի միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը:

«Այս փառատոնը «Երևանյան ամառ» ծրագրի երեք փառատոներից մեկն է, որոնց հիմնական նպատակը միջոցառումային զբոսաշրջության զարգացումն է Երևանում: Մենք ցանկանում ենք Երևանը դարձնել զբոսաշրջային հարթակ՝ ներկայացնելով մայրաքաղաքի բազմաշերտ և հարուստ մշակութային ժառանգությունը: Կարևորում ենք այս տարի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի շրջանակում մասնակից այլ ազգերի մշակութային համայնքների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմակերպությունների մասնակցությունը, քանի որ Երևանում կողք-կողքի համերաշխ ապրում ու ստեղծագործում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ», - նշել է Մարիա Բարաղամյանը:

Տուրիզմի բաժնի կողմից իրականացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս տարի ևս բաղկացած կլինի երկու հատվածից՝ ցուցահանդես-տոնավաճառ և նորաձևության ցուցադրություն:

«Այս գաղափարը մեծ հետաքրքրություն է առաջացնում թե՛ մեր՝ դիզայներներիս ոլորտում, թե՛ զբոսաշրջության: Այս տարվա փառատոնի շրջանակում ներկայացնելու եմ «Արքայից արքա» հավաքածուն, որը մինչև այս ներկայացվել է միայն փակ ցուցադրությամբ, և սա հիանալի հարթակ է լայն հասարակությանը ներկայացնելու համար: Փառատոնը նաև լավ հարթակ է՝ ներկայացնելու ժամանակակից ժողվարպետներին, նրանց աշխատանքները»,- նշել է դիզայներ Լիլիթ Մելիքյանը:

«Անցած տարի փառատոնն անցկացվեց Արցախում և այն շատ հաջողված էր: Մաղթում եմ, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ը դառնա շրջիկ զբոսաշրջային փառատոն, ինչը հաստատ կնպաստի փառատոնի էլ ավելի մասսայականացմանը, ինչպես նաև այլ քաղաքներում Երևանի դիրքավորմանը որպես զբոսաշրջային, մշակութային քաղաք: Իսկ փառատոնի շրջանակում ներկայացնելու եմ իմ «Այնթափ» հավաքածուն», - նշել է դիզայներ Արամ Նիկոլյանը:

«Առաջին անգամ չէ, որ հրավեր եմ ստանում մասնակցելու այս փառատոնին, սակայն չեմ կարողացել ճանապարհորդությունների պատճառով: Այս տարի վերջապես բախտ վիճակվեց մասնակցելու, և ուրախ եմ, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ի շրջանակում կներկայացնեմ ինչպես շատերին արդեն ծանոթ, այնպես էլ նոր հագուստներ՝ հնի և նորի, զարդանախշերի ու գույների համադրությամբ «Վերածնունդ» հավաքածուն», - նշել է դիզայներ Գևորգ Շադոյանը:

Այս տարի առաջին անգամ փառատոնին կմասնակցեն Հայաստանում Քուվեյթի Պետության, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետությունների դեսպանությունների, ինչպես նաև  «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միության, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային և  «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա ՀԿ-ների ներկայացուցիչները՝ իրենց ազգային տարազների ցուցադրությամբ: Առաջին անգամ փառատոնին կմասնակցեն նաև Տիկնիկների պատկերասրահը, «ՊռեԳոմեշ» հայկական զարդերի ընկերությունը, «Շադոյան» նորաձևության տունը և «Հայկական ապրանքանիշեր» հարթակը:

Փառատոնում, ինչպես և նախորդ տարիներին, ներգրավված են նաև «Տերյան մշակութային կենտրոնը», «Մեգերյան կարպետ» ընկերությունը, Երևանի պատմության թանգարանը, «Հայտիկնիկ» ընկերությունը, «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ն, «Անահիտ Սիմոնյան ֆեշն» նորաձևության տունը, անհատ ասեղնագործներ և այլն:

Փառատոնի շրջանակում «Մարաշլյան ֆոտո ատելիեյի» և «Տարազ և արտ» ֆոտոլաբի շնորհիվ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան լուսանկարվելու տարազով կամ տարազային միջավայրում:

Փառատոնի երկրորդ հատվածում տեղի կունենա դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի և Գևորգ Շադոյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները, որոնք կցուցադրվեն «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելների կողմից:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը տեղի կունենա օգոստոսի 5-ին՝ ժամը 18:00-22:00-ն Երևանում, Հյուսիսային պողոտայում:

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա է
Ամենադիտված