Սահմանամերձ համայնքների աշակերտները դասագրքերը կստանան անվճար
Հասարակություն
Հայաստանի կառավարության որոշման համաձայն` սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը տրամադրվող սոցիալական աջակցությունն ընդլայնվում է: ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ աջակցության գործում այս անգամ ավելացել է նաև կրթության բաղադրիչը:
«Կառավարության կողմից սահմանված սահմանամերձ համայնքների 4-12 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան անվճար: Դե, իսկ 1-4-րդ դասարանի աշակերտները դասագրքերն անվճար են ստանում հանրապետության ամբողջ տարածքում»,- ասաց նա:
Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքները 38-ն են:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը