Փողի համար չեմ հեռացել. ցավալի է, որ մարդիկ այդպես են կարծում. Նեյմար
Սպորտ
ՊՍԺ-ի նորեկ Նեյմարը Փարիզ ժամանելուց հետո մամուլի ասուլիս է ունեցել, որի ժամանակ խոսել է փարիզյան թիմին միանալու մասին:
«Շատ ուրախ եմ և շնորհակալ եմ այս նոր մարտահրավերի համար: Փարիզը հիանալի քաղաք է: Դժվար է բացատրել, թե ինչ եմ զգում հիմա: Ես նոր մարտահրավերի կարիք ունեի և սիրտս բերեց ինձ այստեղ: Սա որևէ կապ չունի այն բանի հետ, թե իբրև ես ինձ աստղ չէի զգում «Բարսելոնա»-ում: Ես ինձ լավ էի զգում այնտեղ: Սա ամենաբարդ որոշումներիցս մեկն էր, որը երբևէ կայացրել եմ: «Բարսելոնա»-ում մնացին շատ ընկերներ: Նրանց բոլորին ուզում եմ շնորհակալություն ասել: Պարզապես զգացի, որ հեռանալու ժամանակն է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բարսելոնա»-ի երկրպագուներին՝ աջակցության համար:
Փողը ոչ մի կերպ չի ազդել վրաս: Դա գլխավոր շարժառիթը չէ: Ինձ համար ցավալի է, երբ մարդիկ մտածում են, որ հեռացել եմ փողի համար»,- նշել է Նեյմարը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը