Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունը Ավտովթար՝ Սյունիքի մարզում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը Հասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Առաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում 

Գյուղացիներին ոգևորել է 5 տոկոսով 3-10 մլն դրամ վարկի տրամադրումը

Հասարակություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ակնալիճ, Հացիկ, Մյասնիկյան համայնքներ: Նախարարը հանդիպել է ֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերը, ներկայացրել պետական աջակցության նոր ծրագրերը` 5 տոկոսով սուբսիդավորվող վարկեր, 2 տոկոսով վարկային միջոցներ` կաթիլային ոռոգման անցնելու համար և այլն:

Ակնալիճ համայնքում այս տարի լոլիկի առատ բերք են ակնկալում,  գյուղացիներին հուզող հարցը մթերման գործընթացի կազմակերպումն է:  «Մենք ամեն ինչ անում ենք գյուղացու շահերը պաշտպանելու համար»,-հավաստիացրել է նախարար Առաքելյանը` տեղեկացնելով, որ կառավարությունը երեկ ընդունել է վերամշակողներին մթերման մատչելի վարկերի տրամադրման ծրագիրը, ինչը կերաշխավորի  պայմանագրերի կնքումը` գյուղնախարարության կողմից տրամադրված օրինակելի ձևին համապատասխան ու մթերումների դիմաց վճարումների ժամանակին կատարումը: Նախարարի խոսքով` այս ծրագրի հիմնական նպատակն այն է, որպեսզի մթերողները գյուղացիներին երկար ժամանակ պարտք չմնան: Բոլոր վերամշակողները, որոնք ֆինանսական միջոցների խնդիր ունեն և վարկունակ են, պետական աջակցությամբ մատչելի վարկեր կստանան, գումարը, սակայն, կտրամադրվի  անմիջապես գյուղացուն` մթերված բերքի դիմաց:

Ակնալիճի ղեկավար Գևորգ Միսակյանի խոսքով`  համայնքն ունի 1200 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, որից մշակվում է միայն 400 հեկտարը, հիմնական պատճառը ոռոգման ջուրն է:

Ֆերմեր Բորիս Եղիազարյանը երկար տարիներ լոլիկի մշակությամբ է զբաղվել, այժմ շուրջ 20 հեկտար խաղողի այգի ունի, մնացած 20 հեկտար վարելահողը չի  մշակում, ցանկանում է օգտվել կաթիլային ոռոգման համակարգի համար տրվող պետական աջակցության ծրագրից: Վստահ է` կաթիլային ոռոգման անցնելու դեպքում   արդեն պարապ հող չի մնա. կրկին լոլիկ կմշակի, կընդարձակի խաղողի այգիները, բացի այդ, էականորեն կավելանա բերքատվությունը, կկրճատվեն աշխատանքները: Նրա խոսքով`  առաջարկվող վարկավորման պայմաններն առավել քան շահեկան են:

Մյասնիկյան համայնքի ֆերմեր Արմեն Գալստյանը 6 000 մ դեղձենու այգի ունի: Այս տարվա բերքից գոհ է, ասում է` դեղձի տարի է: Բերքի մի մասն արտահանում է, մնացածը` վաճառում ներքին շուկայում: Կաթիլային ոռոգման համակարգի համար տրամադրվելիք 2 տոկոսանոց վարկերի ծրագիրը նրան էլ է հետաքրքրել, վստահեցնում է` անպայման կդիմի:

Հացիկ և Մյասնիկյան համայնքներում հողօգտագործողներին մտահոգող հիմնական խնդիրն այս տարի ոռոգումն է: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ տարին չորային է, և խնայողական ռեժիմի անցնելով՝ փորձում են հնարավորինս ապահովել բոլոր համայնքները ջրով: Նրա խոսքով՝ Մյասնիկյան համայնքում միացվել է 6 խորքային պոմպ, սակայն ոռոգման խնդրի լուծումը Սելավ-Մաստարայի ջրամբարի կառուցումն է, որի տնտեսական արդյունավետության հարցը քննարկումների փուլում է:

«Կաթիլային համակարգին դեռևս սովոր չեն, սակայն մենք հաշվարկներն  արել ենք, հիմնավորված է, որ այն առավել արդյունավետ է աշխատում: Դրանք կուղարկենք համայնքապետերին, որպեսզի իրենք էլ գյուղացիներին իրազեկեն: Սրանք այն ծրագրերն են, որոնք կամաց-կամաց պետք է ներդրվեն, ինչը կբերի ավելի արդյունավետ գյուղատնտեսության»,-մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը` ամփոփելով այցի արդյունքները:

Նախարարի խոսքով` գյուղացիներին հատկապես շատ է ոգևորել 5 տոկոսով 3-10 մլն դրամ վարկերի տրամադրումը, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ գյուղատնտեսություն վարել և էական շրջանառու միջոցներ ունենալ՝  աշխատանքներ կատարելու համար: 

Նախարարը նշել է, որ աշխատանքներն են տարվում վերամշակող ընկերությունների հետ, որպեսզի այս տարի մթերումներն ավելի շուտ սկսեն` կապված ջրի սակավության և բարձր ջերմաստիճանի հետ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունըԱվտովթար՝ Սյունիքի մարզումՆեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներումԹրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցըՀասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱռաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով
Ամենադիտված