Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Կառավարության ֆեյք օրակարգը. դատարկվող Հայաստանի մեգապոլիսները

Վերլուծական

Վարչապետը այսօր Արմավիրի մարզում էր, որտեղ մարզի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում իր գոհունակությունը հայտնեց մարզի արձանագրած ցուցանիշներից՝ արդեն 7-րդ տարին է՝ մարզը հանրապետությունում միակն է, որտեղ առաջին դասարան հաճախող երեխաների թիվն ամեն տարի նախորդ տարվա համեմատ ավելանում է 150-225-ով: Այն, որ Արմավիրի մարզը այս ցուցանիշով միակն է, ոչ թե գոհունակության առիթ պետք է դառնա, այլ խոր մտորումների: Սա ի ցույց է դնում այն՝ մեղմ ասած աղետալի վիճակը, որն այսօր առկա է Հայաստանի մնացած մարզերում՝ հատկապես՝ սահամանամերձ:
 
Հանրակրթության մասին օրենքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է հանրակրթության բնագավառի զարգացումը` որպես անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարևոր երաշխիք:
 
Սակայն թվերը բացահայտում են մի իրողություն, որը լուրջ կասկածի տակ է դնում այդ երաշխիքը: 2016/2017 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 1 432 դպրոց, որից 259-ը՝ Երևանում, 2010/2011-ին Հայաստանում գործել է 1450 դպրոց, 259-ը՝ Երևանում։ Վերջին տարիների ընթացքում նվազել և շարունակում է նվազել ոչ միայն դպրոցների թիվը, այլև աշակերտների․ այսպես՝ 2016/2017-ին դպրոցներում սովորում է 364 868 աշակերտ, 10 տարի առաջ՝ 2007/2008 ուս տարում սովորել է ավելի քան 66 հազարով շատ՝ 431 280 աշակերտ։ 10 տարի առաջ աշակերտների թիվը մոտ 1,4 անգամ՝ 141,4 հազար աշակերտով ավելի էր։ Այս ցուցանիշի հետընթացը կարելի է բացատրել ժողովրդագրության անբարենպաստ վիճակով՝ ծնելիության նվազմամբ, արտագաղթով։ Նաեւ չանտեսենք այն փաստը, որ որոշ ընտանիքներ պարզապես ֆինանսական հնարավորություններ չունեն դպրոցական ծախսերը հոգալու համար։ Այս ամենի մասին կառավարությունում քաջատեղյակ են: Քաջատեղյակ են նաև, որ առնվազն զավեշտալի է խոսել մեգապոլիսներ կառուցելու մասին, երբ սահմանիդ գյուղերը, դպրոցները դատարկվում են: Հասկանալը ՝ հասկանում են, սակայն կառավարությունը չունենալով նման ռազմավարական խնդիրների լուծման բանալիները զբաղվում է ֆեյք օրակարգերի ձևավորմամբ, տպավորություն ստեղծելով, որ Հայաստանում սայլը տեղից շարժվել է: Ծխախոտի դեմ պայքարը, մեգապոլիսների մասին խոսակցությունները ընդամենը այդ ֆեյք օրակարգի մի մասն են կազմում: Համաձայնեք, որ այդ խնդիրները անգամ մեծ ցանկության դեպքում չես անվանի Հայաստանի համար առանցքային և այսրոպեական լուծում պահանջող: Կարեն Կարապետյանը լինելով փայլուն մենեջեր չի կարող չգիտակցել, որ կենացներ հնչեցնելով, մարզպետներին քսի տալով Հայաստանը չի դառնա Սինգապուր, քանի դեռ չեն լուծվում ռազմավարական, խորքային և ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրները, որոնցից մեկն էլ ՝ հենց դատարկվող դպրոցներն են:
 
Նախ՝ խնդրին պետք է մոտենալ ազգային անվտանգության տեսանկյունից։ Հայտնի է, որ բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում պետական սահմանի պաշտպանությունը միայն սահմանապահների վրա չի եղել. տեղի բնակչությունը գրեթե հավասարապես կրել է այդ ծառայությունը։ Ուրեմն, սահմանամերձ գոտու բնակիչները սոսկ գյուղացիներ չեն։ Նրանք իսկապես բոլոր առումներով տարբերվում են մայրաքաղաքամերձ գյուղաբնակներից ու կարոտ են հատուկ վերաբերմունքի։ Պետությունը պարտավոր է նրանց համար այնպիսի արտոնյալ պայմաններ ստեղծել, որպեսզի արտահոսքը գոնե չափավորվի։Արդյոք կառավարությունում չե՞ն հաշվարկել, որ սահմանը պահողը, բացի սահմանին կանգնած մեր զինվորից, նաեւ գյուղն է։ Սահմանին կանգնած զինվորը կռվում է, որովհետև իր թիկունքում գյուղ կա, մարդիկ կան, երեխաներ կան և որն ամենակարևորն է՝ դպրոց կա: Եվ այն պարագայում, երբ քո վարած քաղաքականության պատճառով թուլանում է զինվորիդ թիկունքը, որքա՞նով է ճիշտ օրակարգային դարձնել մեգապոլիսների ստեղծումը և ո՞ւմ համար են դրանք նախատեսված, երբ Հայաստանը դատարկվում է…
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված