Սերժ Սարգսյանը մասնակցել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդման արարողությանը
Հայաստան
Աշխատանքային այցով այսօր՝ օգոստոսի 5-ին Իրան ժամանած նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Իսլամական հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: Երեկոյան նախագահ Ռոհանիի անունից պաշտոնական ընդունելություն կտրվի` ի պատիվ Թեհրան ժամանած երկրների բարձրաստիճան պատվիրակություների: Նշենք, որ Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդման արարողությանը ներկա են եղել 8 նախագահներ, խորհրդարանի 19 խոսնակներ, 9 փոխնախագահներ եւ փոխվարչապետեր, 11 ԱԳ նախարարներ, 35 հատուկ ներկայացուցիչներ եւ պաշտոնատար այլ անձինք այլք:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար