Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է մանչեսթերյան թիմի խաղին և նշել, որ թիմի համար առաջնության քառյակում լինելը բավարար արդյունք չէ:
«Քառյակում լինելը լավ արդյունք չէ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար արդյունք է առաջին կամ առնվազն երկրորդ տեղում լինելը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Խոսելով իր անցկացրած մրցաշրջանի մասին, կիսապաշտպանն ասել է.
«Չեմ կարող ասել, թե սա իմ լավագույն տարին էր: Գիտեի, որ դժվարություններ կլինեն, բայց ես պատրաստ էի դրանց: Համոզված եմ՝ այս տարի ավելի լավ է լինելու»: