Միջմրցաշրջանային ողջ հատվածում «Բարսելոնա»-ն պատրաստվում էր Ռեալ»-ի դեմ խաղին. Վալվերդե
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է «Շապեկոենսե»-ի նկատմամբ հաղթանակի և «Ռեալ»-ի դեմ կայանալիք՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության մասին:
«Սա մեր վերջին նախապատրաստական խաղն էր տիտղոսի համար՝ պաշտոնական խաղից առաջ: Մրցակիցը յուրահատուկ էր, խաղից էլ, ընդհանուր առմամբ, գոհ եմ:
Բոլորը մեզանից արդյունք են սպասում: Միջմրցաշրջանային ողջ հատվածի ընթացքում մենք պատրաստվում էինք հենց Սուպերգավաթի խաղին: ԱՄՆ-ում կատարած աշխատանքից հետո մենք ևս մի քանի օր ունենք պատրաստվելու համար: Բայց պետք է հիշենք առաջիկա մրցակցի խաղամակարդակի մասին»,-մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումը «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի միջև՝ կկայանա օգոստոսի 13-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը