«Մանչեսթեր Յունայթեդ»-ին միանալու հնարավորություն ունեի. Սերխիո Ռամոս
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ ժամանակին առաջարկ է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:
Դա տեղի է ունեցել երկու անգամ՝ 2015 և 2016 թ.թ.-ին: Վերջին անգամ մանկունիացիները մադրիդյան թիմի ավագի համար պատրաստ են եղել վճարել 50 մլն եվրո:
«Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդ»-ին միանալու հնարավորություն ունեի: Շնորհակալ եմ նրանց առաջարկի համար, բայց արդյունքում ամեն ինչ այլ կերպ ստացվեց: Երջանիկ եմ, որ մնացի «Ռեալ»-ում»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Goal. com-ը:
Ռամոսը մադրիդյան թիմում հանդես է գալիս 2005թ-ից: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ կավարտվի 2020թ-ի ամռանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը