Վերջերս Միացյալ նահանգներում նկարահանվել է «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմը (Լուսանկարներ) Մեր նպատակն էր հասնել «ընդդիմափոխության», թույլ չտալով պրոռուսական ուժերին մտնել ԱԺ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ) Հնդկաստանի վարչապետը հայտնել է, որ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը Պերեսը թիրախավորել է նաև ՖԻՖԱ-ին Փաշինյանն իր CV-ով որտե՞ղ պետք է ընդունվի աշխատի․ Ղազարյան (տեսանյութ) ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել Ռուբիո-Մասկ միջադեպ Չինաստանում. 665 մլն դրամ բյուջեից՝ «Դասական Եվրատեսիլ»-ի համար (տեսանյութ) Օձիքից քաշել է ՀՀ քարտեզը, կինը ընկել, գլխով հարվածել է գետնին․ խուլիգանություն կատարողը ձերբակալվել է Սի Ծինփինը Թրամփին զգուշացրել է․ Թայվանը կարող է ԱՄՆ-ին ու Չինաստանին պատերազմի տանել (տեսանյութ) Արսեն Հարությունյանը կմրցի Օլիմպիական չեմպիոնի հետ․ RAF 10 Կառավարությունում կայացել է քննարկում «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՈՒՂԻՂ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը՝ Շենգավիթում 

Ադրբեջանը հայտնվել է խայտառակ սկանդալի մեջ

Ադրբեջան

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովայի կողմից հյուրընկալող երկրի ներքին գործերին միջամտելու մասին մեր հրապարակումից հետո «Արմենպրես» լրատվական գործակալությունը կապ հաստատեց ՀԲԸՄ պատասխանատուների հետ` ադրբեջանական քաղաքական ճնշումների մասին մեկնաբանություն ստանալու ակնկալիքով:

Մեր հարցումներին ի պատասխան երևան եկած տեղեկությունները, բացահայտեցին գործի նոր երեսակներ:

Երևանում Բուլղարիայի դեսպանատունը նախընտրեց չարձագանքել «Արմենպրես»-ի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուլղարիայի մասնաճյուղի կողմից կազմակերպվող միջոցառումների և միության աշխատակիցներ դեմ ուղղված՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան շարունակական ճնշումներին վերաբերող հարցերին:

Ադրբեջանական դիվանագիտական շանտաժի անտեսանելի ձեռքը

Ադրբեջանի՝ Բուլղարիայի ներքին գործերին միջամտելու արդյունքում ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի երիտասարդական միության նախագահ Հայկ Կարապետյանը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, ստիպած է եղել թողնել Պլովդիվի ազգային և ինտեգրման հարցերով զբաղվող խորհրդի անդամի պաշտոնը: Հարցի վերաբերյալ «Արմենպրես» գործակալությունը դիմել է Հայկ Կարապետյանին, ով այդ պահին գտնվում էր Ուկրաինայում:

«Արմենպրես» գործակալությանը տրամադրած գրավոր պատասխանում Հայկ Կարապետյանը չի անդրադարձել պաշտոնը լքելու պատճառներին, սակայն հանդես է եկել կոշտ և ուշագրավ հայտարարությամբ. «Այն դեպքում, երբ բուլղարական իշխանությունները թույլ են տալիս այլ պետության դեսպանատան խառնվել երկրի ներքին գործերին, նշանակում է, որ պետությունը ղեկավարում են ազգի դավաճանները, որոնք պատմության դաժան դատաստանի առաջ կկանգնեն: Բուլղարիայի հայ համայնքը մեծապես ինտեգրված է և համատեղ կեցության հարյուրամյակների ընթացքում լուրջ ներդրում է բերել Բուլղարիայի զարգացման գործում, կյանքի բոլոր ոլորտներում: Ավելին, մենք Բուլղարիայի քաղաքացիներ ենք ու մեր կառավարությունը պետք է պաշտպանի մեր մարդկային ու քաղաքացիական իրավունքները»:

Կարապետյանի հնչեցրած դիրքորոշումը հիմք է տալիս ենթադրելու, որ իր պաշտոնաթողությունը կապված է եղել ադրբեջանական դեսպանատան գործունեության հետ և Բուլղարիայի պատկան մարմինները, երկրի քաղաքացու իրավունքները պաշտպանելու փոխարեն տեղի են տվել տարատեսակ ճնշումների:

Բաքվի գործելաոճը հայկական կազմակերպությունների համար նորություն չէ

Հայ բարեգործական ընդհանուր միությունը համարում է, որ իրենց կազմակերպության դեմ Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների նախաձեռնած արշավը առանձին միջադեպ չէ, այլ հանդիսանում է հայկական սփյուռքի կազմակերպությունների դեմ ուղղված Ադրբեջանի պետական քաղաքականության մաս: Նման կարծիք «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀԲԸՄ Եվրոպայի պատասխանատու Նիկոլա Դավիդյանը:

«Ես համոզված եմ, որ սա ոչ թե առաջին դեպքն է, որ տեղի է ունեցել, այլ առաջին անգամն է, երբ հայտնի է դարձել այս քայլերի մասին»,- ասաց Դավիդյանը՝ նշելով, որ եվրոպական մի շարք երկրների ու հաստատությունների վրա ազդելու համար ադրբեջանական դիվանագիտությունն օգտագործում է նավթային լծակներն ու «խավիարային դիվանագիտության» գործիքակազմը:  

Ըստ բանախոսի՝ «Խավիարային դիվանագիտություն» անվանումն ստացած կոռուպցիոն սխեմաները արդեն բացահայտվել են, հիմնականում քաղաքացիական հասարակության մի շարք կառույցների կողմից ու հանդիսանում են ոչ միայն Բաքվի, այլև համանման մի շարք ամբողջատիրական ռեժիմների կողմից կիրառվող վարքաբանություն:

«Մեր նպատակն է, որ եվրոպական կառավարությունները հասկանան Արցախի և տարածաշրջանի նկատմամբ ազնիվ քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտությունը, ու դրան հասնելու համար աշխատելու ենք Եվրոպայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու մամուլի հետ՝ շեշտելով խաղաղության ու մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը»,- ասաց Դավիդյանը՝ բարձր գնահատելով «Արմենպրես»-ի ջանքերը՝ հանրությանը ճշմարտությունը ներկայացնելու առումով:

Պլովդիվի ազգային և ինտեգրման հարցերով զբաղվող խորհրդի արդեն նախկին անդամ Հայկ Կարապետյանն իր հերթին կարևորել է, որ Ադրբեջանի այս քայլերը լայն քննարկման առարկա դառնան, քանի որ Բուլղարիայի պաշտոնատարները միայն այդ պարագայում ստիպված կլինեն միջամտել. «Նրանց ուշադրությունն այս թեմային բևեռելով` կստիպենք նրանց մերժել Ադրբեջանի կողմից առաջ քաշվող վիճելի նախապայմանները»:

Արձագանքում է ՀԲԸՄ Բուլղարիայի մյուս մասնաճյուղը

Anonymous Bulgaria խմբի կողմից տեղադրված փաստաթղթերի սեփական հետաքննության  վերաբերյալ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել նաև ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի ղեկավար Առնո Քույումջյանից:

Քույումջյանը նշեց, որ քաջատեղյակ է Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից շարունակաբար իրականացվող հակահայ քաղաքականությանը, որի միջոցով ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է սեպ խրել Բուլղարիայում բարեգործական գործունեություն ծավալող հայերի, որոնք, իմիջիայլոց, բոլորը հանդիսանում են Բուլղարիայի քաղաքացիներ, և տեղի բուլղարացի ժողովրդի միջև դարավոր պատմություն ունեցող հարաբերություններում:

Այն հարցին, թե ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղը որքանով է զգում ադրբեջանական գործոնի բացասական ազդեցությունն իր գործունեության վրա, պարոն Քույումջյանը պատասխանում է, որ ադրբեջանական կողմը մշտապես փորձում է ճնշումներ բանեցնել բուլղարական իշխանությունների դեմ՝ օգտագործելով իր տնտեսական ռեսուրսները և համատեղ նախագծերը:

Պարոն Քույումջյանի խոսքով՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանի վարքագիծն անընդունելի է և ոչ մի կերպ չի համապատասխանում Բուլղարիայում ընդունված սկզբունքներին, իսկ յուրաքանչյուր քայլ, որն ուղղված կլինի հայ-բուլղարական հարաբերությունների խափանմանը, ուղղակի դատապարտված կլինի ձախողման:

Քույումջյանն ընդգծում է, որ Բուլղարիայի իշխանությունները շատ մեծ դեր են տալիս տեղի հայ համայնքի հետ հարաբերություններին, քանի որ տեղի հայերն ակտիվ գործունեություն են ծավալում ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական, հասարակական շատ այլ բնագավառներում:

Բուլղարիայի դեսպանատան խորհրդավոր լռությունը

Այս և այլ հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով՝ «Արմենպրես»-ը փորձեց կապ հաստատել ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության հետ՝ ցանկանալով պարզել, թե ընդունելի՞ է արդյոք Բուլղարիայի համար այն հանգամանքը, որ մի ինչ-որ երկրի (տվյալ դեպքում Ադրբեջանի) դեսպանատուն միջամտում է հավատարմագրող երկրի և իր քաղաքացիների հարաբերություններին՝ մոռանալով, որ դիվանագիտական ներկայացուցչությունը քաղաքական մարմին չէ և ընդունող պետության ներքաղաքական կյանքին միջամտելու իրավունք չունի: Իսկ այն հարցերը, թե Բուլղարիայի իշխանություններն այս խնդիրների լուծման և Ադրբեջանի դեսպանատան նման անօրինական գործունեությունը դադարեցնելու համար ի՞նչ հակաքայլեր են իրականացնում, անպատասխան մնացին այնպես, ինչպես և մյուս վերոնշյալ հարցերը:

Դեսպանատան պատասխանն «Արմենպրես»-ին ներկայացնում ենք առանց մեկնաբանության.

«Դեսպանատան էլեկտրոնային փոստով ուղարկված հարցումների կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ Դեսպան Մարիա Պավլովան Երևանում չէ: Ավելին, կցանկանայի հայտնել, որ Բուլղարիայի դեսպանատունը ԶԼՄ-ների և ինտերնետային հրապարակումների վերաբերյալ մեկնաբանություն չտալու հաստատված գործելակերպ ունի»:   

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չինաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԱՄՆ-ի հետՀայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին․ Ավանեսյանը՝ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցածի մասին Արևմտյան լրատվամիջոցները մտահոգված են Պուտինի հայտարարությամբՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքը․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը Համաճարակաբանը անվանել է հանտավիրուսի պատճառով ռիսկի խմբում գտնվող երկրներըՌուսաստանում շատ ավելի վաղ են գրանցվել հանտավիրուսի դեպքեր․ համաճարակաբանՎերջերս Միացյալ նահանգներում նկարահանվել է «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմը (Լուսանկարներ)«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ ԾատուրյանըԻրանը պարզեցրել է ասիական երկրից Հորմուզի նեղուցով նավերի անցումը Մեր նպատակն էր հասնել «ընդդիմափոխության», թույլ չտալով պրոռուսական ուժերին մտնել ԱԺ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ ԱՄԷ-ն անմիջականորեն ներգրավված է եղել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայում. ԱԳՆ ԱրաղչիIRIB. 24 ժամվա ընթացքում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցովՀնդկաստանի վարչապետը հայտնել է, որ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը Պերեսը թիրախավորել է նաև ՖԻՖԱ-ին Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ BRICS-ը պետք է միջոցներ մշակի համաշխարհային անկայունության հետևանքները հաղթահարելու համարՓաշինյանն իր CV-ով որտե՞ղ պետք է ընդունվի աշխատի․ Ղազարյան (տեսանյութ) Քանի դեռ պետականությունը բացակայում էր, Մայր Աթոռը ստանձնեց պետության գործառույթներ՝ առանց նրան փոխարինելու հավակնության․ Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ Ընտրակաշառք տալու և վերցնելու համար պատիժը նախատեսվում է խստացնել. Ալեն Սիմոնյան Թրամփը Չինաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումները անվանել է արդյունավետԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել «Օտարերկրացիների իրավունքների պաշտպանության հարցերը ուշադրության կենտրոնում են». Մանասյանը շտապ արձագանքել է հնդիկ բանվորների բողոքին Թրամփի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ Վենսը իրեն համեմատել է «Տանը մենակ» ֆիլմի կերպարի հետՌուբիո-Մասկ միջադեպ Չինաստանում. 665 մլն դրամ բյուջեից՝ «Դասական Եվրատեսիլ»-ի համար (տեսանյութ) Հնդկաստանը կրկին խնդրել է ԱՄՆ-ին չեղարկել ռուսական նավթի դեմ պատժամիջոցներըԹրամփը Չինաստան կատարած իր այցը պատմական է անվանելԻրանի պատերազմի ֆոնին Թուրքիայում սպասում են գների կտրուկ աճիԲեսենտը նշել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը կստեղծեն խորհուրդ՝ առևտրի հարցերը քննարկելու համարՕձիքից քաշել է ՀՀ քարտեզը, կինը ընկել, գլխով հարվածել է գետնին․ խուլիգանություն կատարողը ձերբակալվել է Axios. Թրամփը կարող է հաջորդ քայլը ձեռնարկել Իրանի դեմ Չինաստան այցից հետո«BMW»-ն Դավթաշենում կոտրել է երկաթե սյունը, ապա՝ ծառի մի հատվածը, առաջ ընթացել, բшխվել բնակչի տան պատուհանին և կողաշրջվել Թրամփը Սի Ծինփինին հրավիրել է սեպտեմբերին այցելել ԱՄՆԻմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման ՄուրադյանՍի Ծինփինը Թրամփին զգուշացրել է․ Թայվանը կարող է ԱՄՆ-ին ու Չինաստանին պատերազմի տանել (տեսանյութ) Արսեն Հարությունյանը կմրցի Օլիմպիական չեմպիոնի հետ․ RAF 10 Մերկելը կարծում է, որ Թրամփի հետ շփումը պետք է լինի առանց վախի և շողոքորթությանՖեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ կատարած անձը ձերբակալվել է Բալթիկ ծովի վրա ռուսական Իլ-20 են որսացել․ Լեհաստանի ՊՆՌուբիոն Մասկին հեռացրել է մամուլի սրահից, երբ նա խոսել է Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունների մասինԿառավարությունում կայացել է քննարկում «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Fars. Իրանը պարզեցրել է չինական նավերի անցումը Հորմուզի նեղուցովՈՒՂԻՂ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը՝ Շենգավիթում Հայ խաղաղապահների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառում՝ Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների մասնակցությամբ ԱՄՆ-ն «էյֆորիայի» ֆոնին՝ Ուկրաինայում լուրջ ճգնաժամ է հայտարարելՓրկարար ծառայության տնօրենը հերթական և արտահերթ կոչումներ է շնորհել փրկարարներինՖիդանը կքննարկի Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամը Թուրքական պետությունների կազմակերպության նիստումԶենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքերՄահացած պաշտոնյայի մարմնի կողքին հրացան են հայտնաբերելFox. Թրամփի պատվիրակության անդամները անձնական հեռախոսներ չեն տարել Չինաստան՝ կիբեռհարձակումներից վախենալու պատճառով
Ամենադիտված