«Ռեալ»-ը՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Սկոպյեում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունը:
Գավաթը խաղարկեցին Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ն ու Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Տիտղոսը նվաճեց «Արքայական ակումբը»՝ հաղթելով 2:1 հաշվով:
Առաջին գոլը գրանցվեց մեկնարկից 24 րոպե անց. Կարվախալի արդյունավետ փոխանցումը եզրափակեց Կազեմիրոն: Երկրորդ խաղակեսում՝ 52-րդ րոպեին Դե Խեայի պաշտպանած դարպասը գրավեց Իսկոն՝ Գարեթ Բեյլի փոխանցումից հետո:
Անգլիական ակումբի միակ գոլը 62-րդ րոպեին խփեց Ռոմելու Լուակակուն:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մանկունիացիների մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ խաղին:
Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպմանը մասնակցեց 83-րդ րոպեից:
Մադրիդյան թիմը այս տիտղոսը նվաճեց պատմության մեջ 4-րդ անգամ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում