Պատանի ձյուդոիստները մասնակցում են աշխարհի առաջնությանը
Սպորտ
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում այսօր մեկնարկում է ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը:
Մեր պատանիները մրցավայր մեկնել են ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանի գլխավորությամբ: Մարզիչը թիմի կազմում ընդգրկել է չորս ձյուդոիստի՝ Յուրի Իսրայելյանին (50 կգ քաշային կարգ), Արտյոմ Ղալաչյանին, Տիգրան Յաղուբյանին (երկուսն էլ՝ 60 կգ) եւ Մամիկոն Ավետիսյանին (81 կգ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայ ձյուդոիստներից այսօր տատամի կմտնի Յուրի Իսրայելյանը: Նրա առաջին մրցակիցը Մոնղոլիայի ներկայացուցիչն է:
Աշխարհի առաջնությունը կշարունակվի մինչեւ օգոստոսի 12-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը