«Նատալի ֆարմը» կբողոքարկի ընկերությանը 50 միլիոն դրամով տուգանելու որոշումը
Տնտեսություն
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունը կբողոքարկի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի՝ ընկերությանը 50 միլիոն դրամով տուգանելու որոշումը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեց ընկերության իրավախորհրդատու Արսեն Մհերյանը:
«Առ այսօր մենք այդ որոշումը դեռ չենք ստացել, չենք ծանոթացել որոշմանը: Ընկերության դիրքորոշումն այն է, որ պետք է միանշանակ բողոքարկել»,- ասաց Մհերյանը:
Մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ են որոշել բողոքարկել որոշումն այն դեպքում, երբ այն դեռ չեն էլ ստացել, Մհերյանը պատասխանեց, որ որոշման մասին տեղեկացել են լրատվամիջոցներից:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշեց հակամրցակցային գործողությունների համար 50 միլիոն դրամով տուգանել «Նատալի Ֆարմ»-ին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում