Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 

Նպատակը մեկն է՝ կադրերի հետ տարվող աշխատանքներում ունենալ ճիշտ գնահատականներ. ՊԵԿ նախագահ

Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի կադրային քաղաքականությունը: Համակարգը բանիմաց և բարձրակարգ մասնագետներով անընդհատ համալրելու գործընթացը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարության ուշադրության ներքո: Կարևորելով յուրաքանչյուր հարկային և մաքսային ծառայողի դերը, ՊԵԿ-ը ներդրել է հարկային և մաքսային ծառայության անձնակազմի կանոնավոր և համապարտադիր ուսուցման մեխանիզմ: Հարկ վճարողների սպասարկման որակի բարելավմանը համընթաց, կոմիտեի նախագահի կողմից հստակ խնդիր է դրվել բարձր մակարդակի բերել նաև աշխատակիցների մասնագիտական որակը. առանց բարձրակարգ կադրերի հնարավոր չէ որակյալ բարեփոխումներ իրականանցել: Ինչպես բազմիցս նշել է ՊԵԿ ղեկավարությունը, ուսումնական գործընթացները մշտապես կոմիտեի տեսադաշտում են. տնտեսագիտական համալսարանի հենքի վրա ներդրվել է եռաստիճան ուսումնական ծրագիր: ՊԵԿ-ՀՊՏՀ համագործակցությամբ բուհում արդեն իսկ հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական ծրագիր է իրականացվում:

Իսկ համակարգի կադրերի շարունակական վերապատրաստման գործառույթը հիմնականում վերապահված է ՊԵԿ նորաստեղծ «Ուսումնական կենտրոն»-ին, որը գործում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղակայված նորակառույց շենքում: Ապահովել հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստում, վերաորակավորում, մասնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում և տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստում՝ կենտրոնի առջև դրված հիմնական խնդիրներն են:

«Ուսումնական կենտրոն»-ի աշխատանքներին ծանոթանալու նպատակով կենտրոն է այցելել կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նա շրջել է «Ուսումնական կենտրոն»-ում, հետևել ուսումնական գործընթացներին, զրուցել նաև դասընթացների մասնակիցների հետ: Շնորհավորելով բոլորին, Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ համակարգի բոլոր աշխատակիցները՝ քաղծառայողներից մինչև ստուգող տեսուչներ, մաքսային մարմիններում սահմանային մաքսակետերի տեսուչներից մինչև վերադաս մաքսային մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ պետք է մասնակցեն ուսումնական ծրագրերին. «Նպատակը մեկն է՝ կադրերի հետ տարվող աշխատանքներում ունենալ ճիշտ գնահատականներ և կարողանալ ստեղծել կադրային ռեսուրսներ»:

Դասընթացների ավարտին հարկային և մաքսային ծառայողների գիտելիքները գնահատվելու են որակավորման հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով նաև ուսումնական պրոցեսի ընթացքում ստացված գնահատականները: Կոմիտեի նախագահը կոչ է արել ակտիվ ներգրավվել ուսումնական գործընթացներին, բացառել նախկինում գոյություն ունեցող ձևական մոտեցումները. «Ուսումնական այս ծրագրերը մեզ համար շատ կարևոր են, որպեսզի կարողանանք իրականացնել մեր առջև դրված խնդիրները, որոնք ընդգրկված են ՀՀ նախագահի կողմից հաստատված մեր ծրագրերում»:

Ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինված լսարաններում առավելագույն հարմարավետ պայմաններ են ստեղծված ուսումնական գործընթացների համար: Կենտրոնում արդեն մեկնարկել են «Հարկատու-3» էլեկտրոնային կառավարման համակարգ» և «Հարկային ստուգումներ և հսկողություն» թեմաներով դասընթացներ՝ հարկային(տարածքային) տեսչությունների տեղեկատվության, վերլուծության և անձնական հաշվի քարտի վարման գործառույթներն իրականանցող և «Ստուգումների» բաժնի աշխատակիցների համար՝ նպատակ ունենալով ապահովել ՊԵԿ-ում «Հարկատու-3» էլեկտրոնային համակարգի համատարած ներդրումը, կիրառումը, ինչպես նաև հսկողական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը և գործնական հմտությունների մակարդակի բարձրացումը: ՇԵնգավիթի ՀՏ տեղեկատվության և վերլուծության բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանի խոսքերով, ուսումնական գործընթացները ճիշտ ժամանակին են կազմակերպվում. «Նախկինում ավելի փոքր վերապատրաստումներ էին իրականացվում, և չնայած տեղերում իրազեկվում էինք համակարգի նորամուծություններին, սակայն այսպիսի դասընթացները շատ ավելի արդյունավետ են»։

Նշենք, որ «Ուսումնական կենտրոն»-ը նաև սեփական տպարան ունի, որտեղ և հրատարկվում են անհրաժեշտ ուսումնական ձեռնարկները, տեղեկատվական ուղեցույցները: Իսկ ոչ աշխատանքային ժամերին դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեն ակտիվ հանգիստ անցկացնել հենց կենտրոնի մարզասրահում:

Տեղեկացնենք, որ կատարված աշխատանքների և ներդրված ծրագրերի արդյունավետության գնահատման և գործնականում առաջացած խնդիրներին առավել ճիշտ լուծումներ տալու նպատակով տարեկան աշխատանքային և ուսումնական ծրագրով նախատեսվում է շուրջ 1000 հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստում: Ուսումնական գործընթացներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով դասընթացներն անցկացվում են նաև Արաբկիրի հարկային տեսչության շենքում տեղակայված «Ուսումնական կենտրոն»-ի մասնաճյուղում: Իսկ մաքսային ծառայողները տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք կբերեն Արարատյան տարածաշրջանային մաքսատան շենքում տեղակայված մաքսային նորաստեղծ մասնաճյուղում: Առաջիկայում կոմիտեն մտադիր է «Ուսումնական կենտրոն»-ի միջոցով կազմակերպել նաև հարկ վճարողների ուսուցման խնդիրները:

Այսպիսով, Երևանի, շուտով նաև Դիլիջանի ուսումնական կենտրոնների գործարկմամբ ավարտին կհասցվի ՊԵԿ-ի եռաստիճան ուսումնական ծրագիրը, որի շնորհիվ արդեն նոր քայլեր կձեռնարկվեն մասնագետների վերապատրաստման և վերլուծական կարողությունների բարձրացման ուղղությամբ՝ նոր որակ ու մոտեցում ներդնելով ՊԵԿ կադրային քաղաքականությունում և ուսումնական գործընթացներում: Ի դեպ, կոմիտեն միաժամանակ քայլեր է ձեռնարկում Դիլիջանի ուսումնական կենտրոնում նաև միջազգային փորձագետների միջոցով ուսումնական գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև
Ամենադիտված