ՀՀ գյուղնախարարությունը 2012թ. ձեռք է բերել 210 գլուխ տոհմային երինջներ
Տնտեսություն
«Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2012 թվականին ձեռք է բերել 210 գլուխ հոլշտին, սիմենթալ և շվից ցեղերի տոհմային երինջներ:
Տոհմային երինջները հանրապետություն են ներկրվել 2012 թվականի ապրիլի 11-ին և տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 14 տնտեսվարող սուբյեկտների: Տոհմային երինջները հատկացվել են ՀՀ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերի ֆերմերային տնտեսություններին:
Նշված ծրագրի շրջանակներում մինչև 2012 թվականի հոկտեմբերը կներկրվեն ևս 475 գլուխ տոհմային երինջներ, որոցից 256-ը՝ շվից, 60-ը՝ սիմենթալ և 159-ը՝ հոլշտին ցեղերի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում