ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը
Տնտեսություն
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 15-17-ը մասնակցելու է Բուխարեստում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են «Հարկաբյուջետային կոնսոլիդացիան, կառուցվածքային բարեփոխումները և տնտեսական աճի շարունակականությունը Եվրոպայում», «Ֆինանսական կայունությունը և զարգացող շուկաների ռիսկերը», «Պետական պարտքի կառավարում՝ ճգնաժամի դասերը» թեմայով հարցեր:
Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հանդիպումները Հոլանդիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ, տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում