Մանուկ Վարդանյանը մասնակցեց Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքի մեկնման արարողությանը
Տնտեսություն
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանի մասնակցությամբ հունիսի 12-ին «Երեւան» երկաթուղային կայարանում տեղի ունեցավ միջազգային գնացքի ուղեւորային փաստաթղթի «օն-լայն» վաճառքի պաշտոնական բացումը:
Նոր ծառայությունը թույլ կտա ուղեւորին ձեռք բերել էլեկտրոնային տոմս` շրջանցելով կայարանատան տոմսարկղը, ինչպես նաեւ ձեռք բերել ոչ էլեկտրոնային տոմս եւ ձեւակերպել այն ցանկացած պահի Երեւան կայարանում:
Հիշեցնենք, որ միջազգային գնացքի ուղեւորային փաստաթղթի «օն-լայն» վաճառքի առաջարկը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանն արվել էր նախարար Մանուկ Վարդանյանի կողմից` անցած տարի տոմսերի էլեկտրոնային վաճառքի շնորհանդեսի ժամանակ: Մանուկ Վարդանյանը մասնակցեց նաեւ Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքի մեկնման արարողությանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում