Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը կբերվի Հայաստան
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը կբերվի Հայաստան:
«Մունդիալ-2018»-ի գավաթը Հայաստանում կլինի փետրվար 7-ին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Գավաթը կլինի նաև Թբիլիսիում և Բաքվում:
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ աշխարհի գավաթը կշրջի նաև Ռուսաստանի 24 քաղաքներում:
Աշխարհի 2006 թվականի առաջնությունից սկսած՝ Մունդիալի գավաթը շրջում է աշխարհի տարբեր երկրներում:
21-րդ աշխարհի առաջնությունը 2018 թվականին կկայանա Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Այն կմեկնարկի հունիսի 14-ին և կեզրափակվի հուլիսի 15-ին: Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան