Երեք շախմատիստներ գլխավորում են Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի աղյուսակը
Սպորտ
Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:
Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Ի տարբերություն նախորդ խաղափուլի, որում միայն մեկ պարտիա էր հաղթական ավարտ ունեցել, այս տուրում հինգ պարտիաներից չորսում կողմերից մեկն առավելության հասավ մրցակցի նկատմամբ:
Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց կենտրոնական պարտիայում, որում միմյանց դեմ մրցում էին մրցաշարի առաջատար Փարհամ Մաղսուդլուն և երկրորդ հորիզոնականում ընթացող Արամ Հակոբյանը: Սևերով խաղացող մեր շախմատիստը ուներ մեծ առավելություն, սակայն բարդ դրությունում թույլ տվեց որոշակի վրիպումները և կողմերը հաշտություն կնքեցին:
4-րդ տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Լուկաշ Յարմուլան և Կլեմենտի Սիչովը: Մրցաշարում առաջին հաղթանակները գրանցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչների Արման Միքայելյանը և Հովիկ Հայրապետյանը:
4-րդ տուրից հետո Փարհամ Մաղսուդլուն, Լուկաշ Յարմուլան և Կլեմենտի Սիչովը վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արամ Հակոբյանը 2.5 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան