Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել 

Ի՞նչ գույնի են Արման Թաթոյանի ակնոցները...

Վերլուծական

«Սասնա Ծռեր» խմբավորման համակիրները և մի շարք քաղաքացիներ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ մի քանի օր շարունակ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով ՄԻՊ-ից՝ բարձրացնել «Սասնա Ծռեր»-ի՝ հացադուլ հայտարարած երկու անդամների՝ Սմբատ Բարսեղյանի ու Արմեն Բիլյանի՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջը և լուծում տալ այդ հարցին: Ամենը, ինչին ընդունակ եղավ ՄԻՊ-ը՝ դա հայտարարելն էր, որ ինքն արդեն իսկ գրություն է ուղարկել տեղափոխության հարցի համար, ինչին դեռ պատասխան չի ստացել: Եվ սա հայտարարում է այն մարդը, ով ասուլիսների ժամանակ գլուխ էր գովում՝ թե բա տեսե՛ք, չկա որևէ պետական կառույց, մարմին, որին ես գրություն ուղարկեմ և պատասխան չստանամ: Այժմ ինքը՝ Թաթոյանն է կամա թե ակամա ընդունում, որ այդ կառույցները և մարմիններն, իրեն, մեղմ ասած՝ բանի տեղ չեն դնում:

Շուրջ մեկ ամիս անց էլ պատկան մարմինները հարկ չեն համարել արձագանքել Թաթոյանի ուղարկած գրություններին: Իսկ ինչո՞ւ պետք է արձագանքեին: Չէ՞ որ դրանք հենց այն մարմիններն են, որոնք Թաթոյանին ապահովել են պաշտոնով և աշխատավարձ են տալիս, տարին մեկ անգամ խորհին արհամարհանքով լսում են նրա ներկայացրած զեկույցները և հորդորում շարունակել աշխատանքը՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վեհ նպատակով: Կամ ինչպե՞ս կարելի է խոսել ինստիտուտի անկախության մասին, երբ ՄԻՊ միակ գործիքն այս կամ այն կառույցին գրություն ուղարկելն է: Թաթոյանը պետք է լիներ թիվ մեկ ընդդիմադիրը երկրում, և հարցը այստեղ բնավ էլ «Սասնա Ծռեր»-ի գործոնը չէ: Չկա մեկը, ով կարող է պնդել, որ մինչ այս էլ Արման Թաթոյանը հանցավոր անգործության մատնված չի եղել: Արդյո՞ք ՀՀ ՄԻՊ-ը պատշաճ արձագանքեց Ապրիլյան պատերազմի օրերին արձանագրված իրավախախտումներին: Արդյո՞ք ըստ արժանվույն էր կազմակերպված փաստահավաք խմբի աշխատանքը: Արդյո՞ք հետևողական եղավ դրանք միջազգային իրավական ատյաններին ներկայացնելու և հանցագործներին պատժի ենթարկելու հարցում: Մեր երկրում զեկույցներ հրապարակելը և «թուղթ մաշացնելը» դարձել է ՄԻՊ հիմնական գործառույթը: Կամ, հիշենք թեկուզ «Հաց Բերողի» դեպքը, երբ ՄԻՊ-ի միակ նպատակն էր դարձել ոչ թե օգնելն ու փրկելը, այլ մարդուն առողջ մահվան տանելը:

Ընդ որում. շատ հաճախ ինքը՝ Թաթոյանն է անպատասխան թողնում քաղաքացիների՝ իրեն ուղղված գրությունները, այնպես որ, գուցե հիմա իր կաշվի վրա զգա, թե ինչ է նշանակում չարժեվորված լինելը, երբ քո գրությունը ոչինչ չարժե: Արման Թաթոյանի մոտ արդեն ավանդույթ է դարձել՝ անցնել ընդհատակ, երբ իր կարիքն իրապես զգացվում է կամ էլ գլուխն ազատել՝ հայտարարելով՝ «ձեռքիցս եկածն արել եմ, թուղթս ուղարկել եմ»: Հետաքրքիր է՝ նա ասելիք չունի՞ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ, թե՞ արդեն ամբողջությամբ հարմարվել է իշխող քաղաքական ուժի իրավունքների պաշտպանի տիտղոսին: Պաշտոնը ստանձնելիս Թաթոյանը վստահեցնում էր՝ երբեք չի վարկաբեկի իրեն ու օմբուդսմանի ինստիտուտը: Չստացվեց:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Ամենադիտված