Դոլարը հատում է 416 դրամի սահմանը
Տնտեսություն
Դոլարի փոխարժեքն այսօր նոր ռեկորդային ցուցանիշ է արձանագրել։ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հունիսի 19-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 416.76 դրամ: 2012 թ. դոլարի միջին փոխարժեքը բորսայում առաջին անգամ է գերազանցում 416 դրամի մակարդակը: Բորսայում այսօր վաճառվել է 3.1 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը տարբեր բանկերի կողմից սահմանվել է 416- 418 դրամ:
Forex միջազգային շուկայում դոլարը շարունակում է թուլանալ եվրոյի եւ ճապոնական իենի նկատմամբ, քանի որ սպասումներ կան, որ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգը կմեղմացնի դրամավարկային պայմանները: Եվրոյի փոխարժեքն առայժմ տատանվում է 1.26-1.27 դոլարի սահմաններում:
Ռուսական ռուբլին այսօր էժանացել է: Դոլարը ռուսական միջբանկային արժութային շուկայում գնահատվել է 32.5315 ռուբլի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում