ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական 16-րդ համաժողովին
Տնտեսություն
Հունիսի 21-ից 23-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայանալիք ամենամյա միջազգային տնտեսական 16-րդ համաժողովին:
Համաժողովը նպատակ ունի միավորելու միջազգային հանրության քաղաքական և գործարար համայնքի ներկայացուցիչների, տնտեսագետների և փորձագետների` քննարկելու զարգացող շուկաների և համաշխարհային տնտեսության հիմնախնդիրներին առնչվող և Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Նախարարը կմասնակցի նաև «Ազատ տնտեսական գոտիներ. իրականացվե՞լ են արդյոք ակնկալիքները» և «Համաշխարհային տնտեսությունը վերափոխման գործընթացում. ներկան և ապագան» թեմաներով քննարկումներին:
Միջազգային համաժողովի մասնակիցները կքննարկեն նաև տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները Ռուսաստան-Արաբական աշխարհ, Ռուսաստան-ԵՄ, Ռուսաստան–Հնդկաստան և Ռուսաստան-Միացյալ Նահանգներ երկխոսության շրջանակներում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում