Բոլիվիայում «սեքսուալ և կանաչ» զուգընկերուհի են փնտրում Ռոմեո միայնակ գորտի համար (տեսանյութ)
ՏեսանյութերԲոլիվիայում գիտնականները ծանոթությունների կայքում հատուկ էջ են բացել Ռոմեո անվամբ սեուենկասյան գորտի համար զուգընկերուհի գտնելու նպատակով: Հայտարարությունը տեղադրել են Match ծանոթությունների կայքում:
Կենդանաբանները մտահոգված են, որ Ռոմեոն կարող է իր տեսակի մեջ վերջինը լինել, այդ պատճառով էլ որոշել են հատուկ ուշադրություն դարձնել նրա համար զուգընկեր փնտրելու հարցին:
Հայտարարության մեջ նշված է. «սեքսուալ և կանաչ»: Գիտնականները նշում են, որ չափազանց կարևոր է նրա համար զուգընկերուհի գտնելը: Սեուենկասյան գորտերն ապրում են 15 տարի, իսկ Ռոմեոն արդեն 10 տարեկան է:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը