Փոփոխությունների քողի տակ պահպանվել է կառավարման նույն ոճը. Արմեն Ռուստամյան
Քաղաքական
Այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, ասաց, որ պետք է գտնել ադեկվատ լուծում, որպեսզի փոխված Սահմանադրությամբ կառավարման համակարգը լիարժեք կյանքի կոչվի կիրառման փուլում:
Նրա խոսքով՝ իրենց նպատակն էր վերացնել գերկենտրոնացած իշխանությունը Հայաստանում, և բոլորի գնահատականներով՝ ՀՀ-ն ավելի ժողովրդավարական համակարգ է որդեգրել՝ անցում կատարելով ապակենտրոնացած համակարգի. «Ապակենտրոնացումը պետք է լիարժեք իրականացնել: Այստեղ էլ կարող են կիրառման փուլում տարբեր մոտեցումներ լինել, որոնք տպավորություն կստեղծեն, որ գործընթացի լիարժեք ապակենտրոնացում տեղի չի ունենում այն ցանկություններին համապատասխան, որ նախկինում ունեցել ենք»,- նշեց Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ Սահմանադրության համաձայն՝ կառավարություն, վարչապետ, նախարար գործառույթները հստակ տարանջատվեն, այնպիսի վիճակ չառաջանա, որ վարչապետը փոխարինի կառավարությանը. «Այսօր վարչապետ-կառավարություն գործառույթները տարանջատված են, այլ հարց է, որ գուցե էլ ավելի տարանջատելու հնարավորություն կա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում կա իներցիոն մտածելակերպ, որ թեև համակարգը փոխվել է, սակայն իրականում համակարգի փոփոխությունների քողի տակ պահպանվել են կառավարման նույն ոճը, նույն քաղաքականությունը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը