«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլար Ավստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ 65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամին Փաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. Մարուքյան Հրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահը Ութ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. Մարուքյան Թբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսել Բեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի Սահմանադրությանը Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբ 

Աղանդ, սեկտա բառերն օգտագործողներն առնվազն գրագետ չեն․ Ավետիք Իշխանյան

Քաղաքական

Արդարադատության նախաարարությունն առաջարկում է  օրենսդրական փոփոխություններ կատարել կրոնական կազմակերպությունների իրավունքների վերաբերյալ ՀՀ օրենքում։ 

«Սահմանափակո՞ւմ, թե՞ ոլորտի բարեփոխում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ խոսելով Արդարադատության նախարարության առաջարկած նախագծի մասին, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը նշեց, որ 1991 թվականին ընդունված կրոնական ոլորտի վերաբերյալ ՀՀ օրենքը հնացած էր և չէր գործում․ «Գործող օրենքով՝ ՀՀ առաքելական եկեղեցուն տրվում էր յոթ մենաշնորհ՝ որոնցից է, օրինակ, բարեգործություն անելը։ Ի՞նչ է՝ ստացվում է՝ այս օրենքով մյուսները պետք է բարեգործություն չանե՞ն: Այս առումով՝ գործող օրենքը չի գործում և հնացած է»։

Ըստ Իշխանյանի՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու ցանկությամբ ընդամենը ցանկանում է ամրապնդել Հայ առաքելական եկեղեցու  դիրքերը՝ սահմանափակում դնելով մյուս կրոնական կառույցների մեջ։

«Սա աբսուրդ է, առանց այն էլ Հայ առաքելական եկեղեցին իրավունք ունի կրոնական դաստիարակաթյուն անցկացնել դպրոցներում, որը հոգևորսություն է, երբ մարդկանց մոտ գլուխ են գովում, որ ստիպել են մարդկանց կրոնափոխ լինել։ Սա բռնի հավատափոխություն է և ցանկացած միջազգային նորմով արգելվում է»,-նկատեց Իշխանյանը։

Նրա համոզմամբ՝ այս քայլով մեր պետությունը կամաց-կամաց գնում է հավատաքննության, որի բացասական հետևանքները մենք տեսնում ենք բանակում․ «Ազգ-բանա՞կ ենք, թե՞ ազգ-եկեղեցի։ Հոգևոր ծառայությունը բանակում շատ վտանգավոր է»,-հարցադրում է հնչեցնում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը՝ շեշտելով, որ եթե որևէ մեկը հարում է այլ կրոնական կառույցի, չի կարող առաքելական եկեղեցու անդամ լինել, և, ըստ էության, հայ առաքելական եկեղեցուն տրված է նաև գրաքննություն անելու իրավունք։

Անդրադառնալով Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ այս օրենքի փոփոխությունների հետ կապված տեսակետին, ըստ որի՝ օրենքով պետք է ամրագրել և կտրականապես արգելել տոտալիտար աղանդների և դեստրուկտիվ սեկտաների գործունեությունը, Ավետիք Իշխանյանը նկատեց․ «Պետական պաշտոնյան, երբ օգտագործում է աղանդ, սեկտա, կուլտա բառերը, առնվազն գրագետ չէ, քանի որ այդ բառերն օգտագործելը նշանակում է վիրավորել այդ կրոնական կառույցի անդամին, դա նույնն է՝ ոնց որ մեզ ռուսները ասեն «արմյաշկա»։ Ես շատ կուզենայի, որ ՀՀԿ անդամները, հատկապես պարոն Աշոտյանը, կողմնորոշվեին՝ իրենք կոմունիստական գաղափարախոսությունից հրաժարվեցին, դարձան առաքելական, ժամանակին եղել են կոմունիստներ, աթեիստներ, հիմա թող կողմնորոշվեն՝ նժդեհակա՞ն, թե՞ առաքելական գաղափարախոսության կրողներն են»-ասաց Իշխանյանը և հավելեց, որ այս օրենքի նախագիծն ընդամենը միտում ունի սահմանափակել այս կրոնական կառույցների գործունեությունը։ 

Աղավնի Սուքիասյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլարԱվստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամինՓաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. ՄարուքյանՀրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահըՈւթ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումըԿոնգոյում բախումները խոչընդոտել են Էբոլայի դեմ պայքարինՀարավային Սուդանում հարձակման հետևանքով զոհվել է 24 քաղաքացիԹբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսելԼեհաստանը պնդում է՝ Ռուսաստանը երկու անգամ փորձել է սպանել ուկրաինա-ամերիկացի ռեփերինԲեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի ՍահմանադրությանըԱլիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբՄեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում՝ երաշտի դեմ պայքարելու համարՌոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Ամենադիտված