ԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ) Իսպանիայի ԱԳ նախարար․ Շենգենյան գոտու ամբողջականությունը լիովին երաշխավորված է Սեուտա ներխուժելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 61-ի Իտալիան կասեցրել է Շենգենյան վիզայի համաձայնագիրը Իսպանիայի հետ Hespress. Մարոկկոյում արցունքաբեր գազ է օգտագործվել անօրինական միգրանտներին ցրելու համար Նախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում «Քաղաքացիների իրավունքների սահմանափակումները վտանգավոր գործընթաց են»․ Հովհաննես Իշխանյան ԱԺ նոր գումարման նիստն ու Եկեղեցու շուրջ լարվածությունը․ ինչ հարցեր են բարձրացվում Դիլիջանի ստեղծագործական տան շուրջ մտահոգություններ․ կոմպոզիտորները ահազանգում են հնարավոր վարձակալության մասին Փաշինյանի՝ ձկի մասին հայտարարությունը հարցեր է առաջացրել սննդամթերքի վերահսկողության շուրջ Տնտեսական աճի կանխատեսումներ և աճող պարտք․ ծրագրում մտահոգիչ կետեր են նշվում 5-րդ դարի խոնարհված եկեղեցին կրկին լցվել է աղոթքով 

Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը խախտում է ժողովրդավարության սկզբունքները. միջազգային կենտրոն

Ադրբեջան

«Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը» Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել: 

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Կենտրոնը գնահատելով Ադրբեջանում կայանալիք ընտրությունների նախօրեին երկրում առկա քաղաքական և իրավական իրավիճակը նշում է, որ արտահերթ ընտրությունների մասին նախագահի հրամանագիրը, համապատասխանում է  երկրի սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին, սակայն հակասում է ընտրությունների պարբերականության սկզբունքին և ժողովրդավարական սահմանադրականությանը: 

Կենտրոնը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակում փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել է առանց խորհրդարանում բաց քննարկումներ անցկացնելու: 

«Այս հրամանագիրը ընտրություններին նախապատրաստվելու դժվարություններ է առաջացնում բոլոր շահագրգիռ կողմերի` հնարավոր թեկնածուների, ինչպես նաև տեղական և միջազգային դիտորդների համար: Բացի այդ արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը անձի կողմից, ով հանդիսանում է ընտրությունների շահագրգիռ կողմ չի համապատասխանում ժողովրդավարական կառավարման կանոններին: Այսպիսով` գործող նախագահը կարող է իր համար բարենպաստ ժամանակաշրջանում արտահերթ ընտրություններ նշանակել(իր վարկանիշի բարձր լինելու կամ ապագայում վարկանիշի անկումը կանխատեսելու պարագայում»,-նշվում է հայտարարության մեջ:

 Կենտրոնը նշում է, որ նախագահին նման լիազորություններ տալը նրան հնարավորություն  է տալիս անբարեխիղճ և անհիմն ճանապարհով իր համար առավելություններ ապահովել, ինչը ժողովրդավարության տեսանկյունից չի կարող համարվել օրինական: 

Կենտրոնն անդրադարձել է նաև Ադրբեջանում խոսքի ազատության և քաղբանտարկյալների խնդիրներին: 

«Ցավով նշում ենք, որ Ադրբեջանում կան ավելի քան 140 քաղբանտարկյալներ և այդ երկրում սահմանափակվում է խոսքի ազատությունը: 2017թ-ի մարտից սկսած արգելափակվել են մի շարք անկախ ԶԼՄ-ների կայքեր: Ադրբեջանում ընտրություններից առաջ սոցիալական ցանցերի ակտիվիստները զանգվածային քրեական հետապնդումների են ենթարկվում, այդ երկրում ժողովրդավարական մթնոլորտ  չի ապահովվում »,-նշված է հայտարարության մեջ: 

Կազմակերպությունը անդրադառնալով 2013թ-ի հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրություններին նշում է, որ դրանից հետո քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ շարունակվող քաղաքական ճնշումները խիստ սահմանափակել են քաղաքացիական հասարակության կարողությունները ընտրողներին կրթելու և տեղական ընտրությունների մոնիտորինգը պատշաճ կազմակերպելու տեսանկյունից: 

«Ելնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրախորհրդի, Վենետիկյան հանձնաժողովի  և նախորդ ընտրությունների վերաբերյալ դատական եզրակացություններից կարելի է համարել, որ այդ երկրում ժողովրդի կամքի ազատ արտահայտմանն ուղված բարեփոխումներ չեն իրականացվել և մրցակցային քաղաքական միջավայր չի ստեղծվել: Ադրբեջանում Խոսքի ազատության, հավաքի և ասոցիացիայի ազատության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ազատ գործունեության հնարավորություններ չկան»,-ասվում է հայտարարության մեջ: 

Կազմակերպությունը գնահատելով ապրիլին  կայանալիք ընտրությունների շուրջ ստեղծված պատկերը նշում է, որ հաշվի առնելով Ադրբեջանում առկա հիմնական ընդդիմադիր ուժերի` Ժողովրդական ճակատի և Մուսավաթի կողմից ընտրությունները բոյկոտելու, «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի բանտարկված լինելու հանգամանքները,  այս ընտրությունները ըստ երևույթին կլինեն առանց քաղաքական այլընտրանքի: 

«Միջազգային կազմակերպությունների առաջարկությունները Ընտրական հանձնաժողովներում քաղաքական ուժերի հավասար ներկայացման, բողոքների օբյեկտիվ քննության, թեկնածուների գրանցման պարզեցման վերաբերյալ 15 տարի է իրականացվում: Այդուհանդերձ մենք ներկայացնում ենք ազատ և արդար արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ  մի շարք առաջարկներ: Առաջարկում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին և ճանաչել քաղաքական կուսակցությունների իրավունքը իրենց հանդիպումները, այդ թվում, բողոքի ակցիաները անցկացնելու տեսանկյունից : Դադարեցնել քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումները: ԿԸՀ ստորագրությունների ցուցակների տրամադրման եւ ընտրողների ստորագրությունների ստուգման հարցերում հանրային և հասարակական վերահսկողություն ապահովել: Վերականգնել արտասահմանյան ռադիոների գործունեությունը և դադարեցնել անկախ ԶԼՄ-ների կայքերի  արգելափակումները: Պետական հեռուստատեսությամբ եթերաժամեր տրամադրել քաղաքական ուժերին, այդ թվում նրանց, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին, որպեսզի ընտրողները մանրամասն ծանոթանան քաղաքական ուժերին և նրանց պահանջներին»,- եզրափակել է «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ)Իսպանիայի ԱԳ նախարար․ Շենգենյան գոտու ամբողջականությունը լիովին երաշխավորված էԹրամփն ասել է, որ Գրենլանդիան կարող է ԱՄՆ վերահսկողության տակ անցնել մինչև իր նախագահության ժամկետի ավարտըՇիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակություններըԹրամփը կցանկանար դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահըԵրևան-Երասխ ճանապարհին փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով վտանգըՍեուտա ներխուժելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 61-իԼևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻտալիան կասեցրել է Շենգենյան վիզայի համաձայնագիրը Իսպանիայի հետԻնչպիսի եղանակ է սպասվում այսօր՝ օգոստոսի 1-ինԱյսօր քո առաջին ծնունդն է առանց քո Սիրո. սպանված Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկինHespress. Մարոկկոյում արցունքաբեր գազ է օգտագործվել անօրինական միգրանտներին ցրելու համարԹանկացել է եվրոն` փոխարժեքն այսօրԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմըԻշխանությունը քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, կանցնի յուրայինների ոչնչացմանը. ԱբրահամյանՆախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում«Քաղաքացիների իրավունքների սահմանափակումները վտանգավոր գործընթաց են»․ Հովհաննես ԻշխանյանԱԺ նոր գումարման նիստն ու Եկեղեցու շուրջ լարվածությունը․ ինչ հարցեր են բարձրացվումԴիլիջանի ստեղծագործական տան շուրջ մտահոգություններ․ կոմպոզիտորները ահազանգում են հնարավոր վարձակալության մասինՓաշինյանի՝ ձկի մասին հայտարարությունը հարցեր է առաջացրել սննդամթերքի վերահսկողության շուրջՏնտեսական աճի կանխատեսումներ և աճող պարտք․ ծրագրում մտահոգիչ կետեր են նշվում5-րդ դարի խոնարհված եկեղեցին կրկին լցվել է աղոթքովՃանապարհների վիճակը՝ այս ժամի դրությամբՍամվել դպիր Գրիգորյանը՝ Վեհափառի շուրջ քննարկումների մասին. «Հավատքի հարցում չեզոքություն չի կարող լինել»Արայիկ Հարությունյան․ Ավարտեցի ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնումԴավիթ Թադևոսյանը դիտարկվում է ԲՏԱՆ նախարարի պաշտոնում. ով է հավանական թեկնածունԻնչ ազդեցություն ունի մանգոն օրգանիզմի վրաԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՆոան հանդես է եկել հայտարարությամբ. երևանյան ակումբը դիմել է ՀՖՖ ղեկավարությանըԱվստրալիայում խստացվում են սոցիալական ցանցերի օգտագործման կանոնները անչափահասների համարՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՄենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Ֆրանսիայում ուժեղացվում են կիբեռանվտանգության պահանջներըԳերմանիայում քննարկվում են թվային տվյալների պաշտպանության նոր կանոններ Կանադայում ուժեղացվում են անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՀամաշխարհային ֆինանսական շուկաները սպասում են կարևոր տնտեսական ցուցանիշների հրապարակմանըԽոշոր կողոպուտ է տեղի ունեցել Երևանում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունըԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունըX-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել85-ամյա Դոննա Միլսը էջ է բացել OnlyFans-ումՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ)
Ամենադիտված