Դու փառք կբերես քո երկրին. 14 ամյա հայուհին հիացրել է «Ты супер» շոուի ժյուրիի անդամներին (տեսանյութ)
ՏեսանյութերНТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Ты супер» երգի մրցույթի երկրորդ սեզոնի առաջին մրցութային օրը 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը կատարել է «Զեփյուռի նման» հայտնի երգը: Աղջիկն իր համեստությամբ և վոկալ տվյալներով ստիպել է ժյուրիի անդամներին սեղմել կանաչ կոճակը, և այդպիսով նա երկրորդ փուլ է անցել։ Ժյուրիի անդամներից Իգոր Կրուտոյն իր խոսքում նշել է. «Հայաստանն աշխարհի երաժշտական երկրներից մեկն է: Դու փառք կբերես քո երկրին»։ Իսկ Յուլիանա Կարաուլովան ասել է, որ իրենք լող են տվել Սաթենիկի ձայնի մեջ։
Նշենք, որ Սաթենիկն իր 2 եղբայրների հետ 7 տարի է, ինչ ապրում է Գյումրիի մանկատներից մեկում:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն