«Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ «44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ Սարգսյան Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներով Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել Իրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ Շարմազանով Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար 

Ամփոփվել են թթվասերի շուկայում վերահսկողության արդյունքները. արձանագրվել են խախտումներ

Հասարակություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է թթվասերի շուկայում կատարված պետական վերահսկողության արդյունքները:

«Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության հիման վրա, վերահսկողության միջոցառումներ են իրականացվել բոլոր այն կազմակերպություններում («Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ,  «Պարգև» ՍՊԸ-ում), որոնց արտադրանքում արձանագրվել էին անհամապատասխանություններ:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՍԱՊԾ-ից, պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում բացահայտվել են համակարգային մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին. սա արտադրողների մոտ որակի կառավարման համակարգերի բացակայության և թերի կիրառման արդյունք է, և խնդրի լուծման ուղիներից մեկը,  ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 827-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրումն է:

Վերահսկողության արդյունքում «Չանախ» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրամասում եղել է 150 կգ տեխնիակական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող թթվասերի զանգված, որը Ծառայության մասնագետների կողմից ոչնչացվել է, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվել: Պատրաստի արտադրանքից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում 06.02.2018թ. արտադրված թթվասերի նմուշում արձանագրվել է անհամապատասխանություն ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով: Հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ. տրվել է կրկնապիտակի միջոցով այն շտկելու հանձնարարական:

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերմանն առնչվող խախտումներ, պատրաստի արտադրանքից կատարված փորձաքննությամբ անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Ներդրված է որակի կառավարման համակարգ, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունն իրականցվում է ոչ լիարժեք:

Հումքի մթերման  գործընթացը պատշաճ չի կազմակերպվում նաև «Թամարա» ՍՊԸ-ում, չի իրականացվում արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն: Պատրաստի արտադրանքից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

«Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն օգտագործում է սեփական ֆերմայում արտադրված կաթը, որն էականորեն նվազեցնում է հումքի հետ առնչվող ռիսկերը, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունը իրականցվում է ոչ լիարժեք: Պատրաստի արտադրանքից վերցվել է նմուշ. անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել: 

«Բոնիլատ» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվում: Կատարվել է 05.02.2018 թվականի արտադրության թթվասերի նմուշառում, փորձաքնության արդյունքներով արձանագրվել է անհամապատասխանություն ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով:

Հումքի մթերման փուլում խախտումներ են արձանագրվել նաև «Էջմիածին կաթ» ՍՊԸ-ում, պատրաստի արտադրանքից կատարված փորձաքննությամբ՝ անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել: Ներդրված է որակի կառավարման համակարգ, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունը իրականցվում է ոչ լիարժեք:

«Պարգև» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվում:  Լաբորատոր փորձաքննությամբ՝ անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

Այս արդյունքների հիման վրա՝ Ծառայությունը «Բոնիլատ» ՍՊԸ-ի 05.02.2018թ. արտադրության (0.5 կգ փաթեթվածքով, պիտանիության ժամկետը՝ 9 օր) թթվասերի խմբաքանակը ճանաչել է վտանգավոր, տրվել են արտադրանքի հետ կանչի կարգադրագրեր, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է:

Վտանգավոր է ճանաչվել նաև «Չանախ» ՍՊԸ-ի 06.02.2018թ. արտադրության (200 կգ ընդհանուր զանգվածով, պիտանիության ժամկետը՝ 6 օր) թթվասերը. Ծառայության կողմից տրվել է արտադրական գործընթացի կասեցման որոշում:

Փորձաքննված նմուշներում հակաբիոտիկներ և բուսական յուղ չեն հայտաբերվել:

 Ծառայության կողմից տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, խնդիրների լիարժեք լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ինչպես անասնապահության, կաթի մթերումների կազմակերպման, այնպես էլ  բուն արտադրության փուլերում:

Հաճախ իրացման կետերում են խախտվում սննդամթերքի պահման պայմանները, որով պայմանավորված էլ առաջանում են մարէաբանական անհամապատասխանություններ: Ներկայումս, Ծառայության աջակցությամբ, ցանցային իրացման կետերում ձևավորվում են որակի հսկողության ստորաբաժանումներ, որոնք մշտապես փոխադարձ կապի մեջ կլինեն Ծառայության հետ՝ ապահովելու համար ամենօրյա հսկողություն: Հատկապես որ՝ խախտումներն այս ոլորտում կրկնվում են. միայն նախորդ տարի Ծառայությունը կաթնամթերքի շուկայում իրականացրել է 66 ստուգում և 14 դիտարկում՝ գերակշիռ մասում արձանագրելով բացթողումներ: Արդյունքում կայացվել է արտադրական գործունությունը կամ դրա առանձին գործառույթը կասեցնելու 22 որոշում, անձանց ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին 18 որոշում:

Հրապարակման մեջ նշված արտադրողների կողմից թողարկվող արտադրանքի համար առկա են համապատասխանության հայտարարագրեր, որը ենթադրում է, որ տվյալ արտադրանքը թե անվտանգության ցուցանիշներով, թե մակշմամբ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկակական պահանջներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի
Ամենադիտված