«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից 

Կառավարության նպատակն է՝ Հայաստանում ձևավորել մրցունակ տնտեսություն. Տիգրան Սարգսյան

Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Երևանում կազմակերպված «Հայաստան. Աճի տեմպեր և միջազգային փորձ» խորագրով միջազգային բիզնես ֆորումի բացմանը:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բանկի կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 75 մլն դոլար: «Մենք շահագրգռված ենք այս համագործակցությամբ: Բացի այդ, բանկի կողմից կազմված վերլուծական աշխատանքները նկարագրում են մեր երկիրն ու նրա առաջանհերթությունները, որոնք դառնում են համատեղ քննարկման առարկա: Մենք շահագրգիռ ենք բացահայտել այն ուղղությունները, որտեղ մեզ անհրաժեշտ են ներդրումներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Այնուհետև, վարչապետը ֆորումի մասնակիցներին է ներկայացրել Ազգային Ժողովի հավանությանն արժանացած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի հիմնական ուղղությունները:

«Մեր տնտեսական քաղաքականության շեշտադրումն էապես փոխվում է: Մեր նպատակն է՝ Հայաստանում ձևավորել մրցունակ տնտեսություն, որը կունենա արտահանման լայն հնարավորություններ: Այս ռազմավարությունը կառուցում ենք պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ հիշեցնելով, որ Համաշխարհային բանկի օժանադակությամբ մշակվել է երկրի արդյունաբերական նոր քաղաքականությունը: Այն ենթադրում է բիզնես ոլորտի համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում: Բացի այդ, պետություն-մասնավոր համագործակցության ներքո բացահայտվել են 11 ճյուղեր, որտեղ Հայաստանն ունի հարաբերական առավելություններ և արտահանման մեծ ներուժ: «Մասնավոր հատվածի հետ ձևավորում ենք նոր հարթակ: Կառավարությունը և մասնավոր ընկերությունների ասոցիացիները համաձայնագրեր են ստորագրում, որտեղ սահմանվում են երկկողմ պարտավորությունները՝ պետության օժանդակությունը, մասնավորի ներդրումները, տվյալ ոլորտի զարգացման ուղիներն ու միջոցները: Սա արդյունաբերական քաղաքականության մեջ արմատական փոփոխություն է, որն ստեղծելու է լայն հնարավորսւթյուններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այս համագործակցության ներքո կծնվեն այնպիսի գաղափարներ, որոնք հետաքրքրություն կառաջացնեն ինչպես Սևծովյան առևտրի և զարգացման բանկի, այնպես էլ մասնավոր այլ ներդրողների ու ֆինանսական կազմակերպությունների մոտ: Նշելով, որ կառավարության գերակայությունը փոքր և միջին բիզնեսի զարգացումն է՝ գործադիրի ղեկավարն ասել է, որ դրա նպատակով առաջարկվելու է նոր գործիքակազմ: Ինչպես գործող, այնպես էլ սկսնակ բիզնես ներկայացուցիչների համար ստեղծվելու են նոր պայմաններ: «Պետք է օգնենք սկսնակ բիզնեսին, որպեսզի նա կայանա»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Նշելով, որ կառավարության ծրագրի երկրորդ ուղղությունը մարդկային կապիտալի զարգացումն է՝ վարչապետն ասել է. «Մեր երկրի առջև ծառացել են բազմաթիվ աշխարհաքաղաքական մարտահրավերներ, այդ թվում և տրանսպորտային միջանցքի խնդիրներ Կառուցվելու է գիտահեն տնտեսությամբ այնպիսի արդյունաբերություն, որի հիմնական ռեսուրսը լինելու է ինտելեկտը: Այդ ուղղությամբ վերջին չորս տարիների ընթացքում տեղի են ունենում լրջագույն կառուցվածքային փոփոխություններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը փաստել է, որ առաջանցիկ տեմպերով է զարգանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը վերջին տարիների ընթացքում տարեկան ապահովում է երկնիշ տնտեսական աճ: Վարչապետի խոսքերով՝ այստեղ գործում է համալսարան-գիտելիք-արտադրություն շղթան, որի կառուցումը տվել է դրական արդյունք: Մնացած ճյուղերում նույնպես կառավարության հիմնական խնդիրն է լինելու ինտելեկտուալ և մարդկային կապիտալի զարգացումը

Կառավարության ծրագրի երրորդ ուղղությունն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: «Գաղտնիք չէ, որ դեռևս կան բիզնեսի շահավետության բազմաթիվ խոչընդոտներ: Այդ առումով, ծրագրել ենք արմատական փոփոխություններ: Մասնավորապես, ցանկանում եմ հիշատակել միջազգային կազմակերպությունների օժանադակությամբ ստեղծված «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքը, որի նպատակն է՝ վերացնել բիզնեսի համար ռիսկեր պարունակող ավելորդ բյուրոկրատական գործառույթները: Բիզնես միջավայրի ինստիտուցիոնալ կայացման համար ծրագրել ենք նմանատիպ բազմաթիվ այլ գործառույթներ ևս»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքերով՝ դրանք վերացնելու նմպատակով էական ուշադրություն է դարձվելու նաև իրավապահ և դատական համակարգերի կայացմանը:

Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ գործադիրն օժանդակելու է ֆորումի ընթացքում ձևավորված գաղափարների իրականացմանը և մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ Դերզյան
Ամենադիտված