ԿԲ խորհուրդը կանոնակարգային փոփոխություններ կատարեց
Տնտեսություն
Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 26-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում: Փոփոխություններ են կատարվել «ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում:
ԿԲ խորհուրդը «ՊրոԿրեդիտ բանկ» ՓԲԸ-ին «MoneyGram», «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ին «BLIZKO» և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին «ԳՈԼԴԵՆ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվություններ է տրամադրել: «ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ-ին գրավատան կազմակերպման լիցենզիա է տրամադրվել, վերաձևակերպվել է «ԳԱՌԱՆՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 247 լիցենզիան: Ուժը կորցրած են ճանաչվել «Վալետտա» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի թիվ 691 և 691/1 լիցենզիաները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում