Լիցենզավորման ընթացակարգը բարդ է. Տիգրան Դավթյան (տեսանյութ)
Տնտեսություն
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգիչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի և արտոնագրի ձևերը, հաջորդ որոշմամբ սահմանվել նշված ապրանքի ներմուծման արտոնագրման պետական կառավարման մարմինները՝ ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խմիչքի, օղու և էթիլային սպիրտի համար գոյություն ունեին տարբեր մոտեցումներ և տարբեր ակցիզային դրույթներ:
«ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների համապատասխան դրույքաչափերը հավասարեցվեցին։ Լիցենզավորման ընթացակարգի համար նույնպես նախատեսված է հավասար մոտեցում: Այսինք՝ բարդ լիցենզավորման ընթացակարգ և՛ ներմուծման ապրանքատեսակների և՛ տեղական արտադրության համար: Դրանով մենք հավասարեցնում ենք պայմանները նմանատիպ արտադրողների համար», - նշեց Դավթյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն