Եկել է Bankia-ի հատուցման ժամը
Տնտեսություն
Իսպանական Bankia բանկի ներդրողները և փոքր բաժնետերերը ցույց էին կազմակերպել Վալենսիայում գտնվող բանկի գլխավոր շտաբի դիմաց: Բանկում այդ պահին տեղի էր ունենում բաժնետերերի տարեկան առաջին ժողովը։ Հիշեցնենք, որ բանկը պետությունից խնդրել է 23 մլրդ. եվրոյի օգնություն, որի համար երկրի կառավարությունը դիմել է ԵՄ-ին:
Ըստ բաժնետեր Խուան Մունյոսի, ցուցարարները կասկածներ ունեն. «Մենք չգիտենք՝ այդ միջոցառումներն արդյունավե՞տ են: Եթե օգնությունը լինի ուղղակի, այն լավ անդրադարձ կունենա թե՛ երկրի, թե՛ այդ ընկերության վրա»:
Գլխավոր մենեջերները հաստատեցին այն ծրագիրը, ըստ որի, բանկը մոտակա երեք տարիներին կազատվի 30 մլրդ եվրո արժողությամբ բնակարանային ակտիվներից:
Բաժնետերերինգումարների վերադարձի հարցը դեռ հստակ չէ, քանի որ թեև անցյալ տարվա հուլիսին Bankia-ն բաց է թողել 3 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ բաժնետոմս, դրանք գները մեկ տարվա ընթացքում էժանացել են 75%-ով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում