Բրիտանական բանկերում անկայուն վիճակը շարունակվում է
Տնտեսություն
Բրիտանական բանկերի առանց այդ էլ վատ վիճակն այսօր ավելի վատացավ: Ֆինանսական Ծառայությունների Կառավարությունը (FSA-ն) հայտարարել է Barclays, Royal Bank of Scotland, HSBC և Lloyds Banking Group-ի հետ համաձայնության գալու մասին:
Փոքր բիզնեսի հաճախորդները բանկի հետ ունեցած պայմանագրերի համաձայն կստանան փոխհատուցումներ, քանի որ նրանք սնանկացել են տոկոսադրույքների հետճգնաժամային անկման արդյունքում՝ գործարքների ժամանակ մեծ ռիսկերի գնալով, որոնք չեն երեշխավորվել բանկի կողմից՝ չնայած վճարել են այդ ռիսկերն ապահովագրելու համար: Խոսակցություններ են գնում այն մասին, որ տարբեր բիզնես հաճախորդներ բացի բանկի տրված փոխհատուցումներից, ապահովագրական ընկերությունների կողմից նույպես ստացել են փոխհատուցումներ։
Այսօր ամենամեծ հարցն այն է, թե ինչն է հիմնովին խարխլել բանկային համակարգի գործունեության մշակույթը և ինչպես կարելի է դա վերականգնել: Այս հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է ունենալ նաև մի քանի այլ հարցերի պատասխաններ:
Առաջին հարցն այն է, որ բանկերն իրենց կայունության համար պարտական են իրենց հաճախորդներին: Մանրածախ հաճախորդների PPI-ներ վաճառելը մի բան է, փոքր բիզնեսին խոչընդոտները վերացնելը, լուրջ հաճախորդների, բանկերի հետ համագործակցությունն այլ բան:
Հաջորդ հարցը խթանումն է: Բանկիրները, որոնց իրենց գործունեությունից շահույթն են ստանում, հետապնդում են սեփական շահերը, նույնիսկ եթե դրանք վնասում են ուրիշներին, ինչը սխալ գործունեության արդյունք է: Որպեսզի վերացնեն սեփական շահերի հետապնդումը, որոշ քայլեր են կատարվել՝ բանկիրներին խրախուսումներ տալով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում