Երևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել «Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ) Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Արամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ) Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցել է Գարեգին Բ-ին և Հայ Եկեղեցու եպիսկոպոսներին «Բարի գալուստ, մեր կյանք». լույս աշխարհ է եկել Կարո Հովհաննիսյանի առաջնեկը Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին Պռոշյանում առաջացած խոշոր հրդեհը մարվել է Աշոցքի համայնքին է վերադարձվել 4,73 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք․ Փաշինյան 

Մեր բոլորի շահերից է բխում, որ այս Ազգային ժողովը լուծարվի. Ավետիք Չալաբյան

Բլոգոսֆերա

Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընկերներ ջան

Դրամատիկ գիշերվանից հետո հիմա բացվում է նոր առավոտը, և շատերդ երևի հարց եք ձեզ տալիս, թե հիմա ինչ է լինելու։ Որպեսզի այդ հարցին պատասխանել, նախ պետք է հասկանալ, թե երեկ ինչ եղավ, և ինչու։

Երևանի ընտրությունների ընթացքում արդեն ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, և իր գլխավորած հեղափոխական շարժումը, փորձելու են կապիտալիզացնել ընտրությունների արդյունքները, և գնալ Ազգային ժողովի արագացված լուծարման, թեև նույն Նիկոլ Փաշինյանը մինչ այդ հայտարարել էր, որ ինքը հակված է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կազմակերպել հաջորդ տարվա մայիս-հունիսին։

Նաև ակնհայտ դարձավ, որ այդ ընտրություններում նախորդ քաղաքական համակարգը ներկայացնող ուժերը լավագուն դեպքում շեմը հաղթահարելու փոքրիկ շանս ունեն, իսկ իրենց համար վատագույն դեպքում կարող են դա էլ չհաղթահարել, և մնալ քաղաքական լուսանցքում, իսկ Նիկոլ Փաշինյանը ստանա ոչ միայն սահմանադրական մեծամասնություն Ազգային ժողովում, այլև դե ֆակտո, ոչ մի բանով չսահմանափակված իշխանություն հաջորդ հինգ տարիների ընթացքում։ Շահերի այս ակնհայտ հակասությունը պետք է բերեր բախման, ինչն էլ երեկ տեղի ունեցավ։

Սակայն ի տարբերություն նախորդող համարյա բոլոր բախումների, այս անգամ այն սրեց պաշտպանվող կողմը, ընդ որում բոլոր երեք ֆրակցիաների կոնսոլիդացված քվեարկությունը ցույց տվեց, որ դա նախապես կազմակերպված, և լավ հաշվարկված քայլ էր, որի իմաստն էր քաղաքական ճգնաժամը սրելով, տանել այն արագացված հանգուցալուծման։

Այդ հանգուցալուծման մի մասը արդեն երեկ տեղի ունեցավ, երբ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հրաժարվեց մայիսի 8-ից ի վեր գոյություն ունեցող կոալիցիոն կառավարությունից, պաշտոններից ազատելով նրանց ներկայացնող նախարարներին, և այսուհետ մնաց մենակ կառավարության մեջ (ինչպես նաև զրկվեց ԱԺ նույնիսկ տեսական աջակցությունից)։ Հանգուցալուծման մյուս քայլն էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր մոտալուտ հրաժարականի մասին, որով նա փաստորեն մեկնարկ է տալիս ԱԺ լուծարման պրոցեսին։

Հենց դրանով արդեն, իրադարձությունները մտան արագացված փուլ, և հիմա, եթե հրաժարականը տեղի ունենա, մնում է ընդամենը երկու հավանական սցենար։

Առաջին սցենարը հասկանալի է՝ ԱԺ-ն նոր վարչապետ չի ընտրում, լուծարվում է օրենքի ուժով, և երկիրը գնում է նոր ընտրությունների։ Երկրորդի դեպքում ԱԺ երեք ֆրակցիաները ստեղծում են նոր խորհրդարանական կոալիցիա, ընտրում եմ նոր վարչապետ, և նա փորձում է խաղաղացնել փողոցը՝ բացարձակ անկանխատեսելի արդյունքով՝ որովհետև ինչպես կարող է խաղաղացնել, այնպես էլ կարող է տանել արյունահեղության և քաոսի։

Հասկանալի է, որ երկրի համար նպաստավոր է առաջին սցենարը, սակայն որպեսզի այն տեղի ունենա, կողմերը պետք է գան պայմանավորվածության, և գնան փոխադարձ զիջումների։ Զիջումների հնարավոր տրամաբանության մասին արդեն խոսել է ՀՅԴ Արմեն Ռուստամյանը՝ ընտրությունները անցկացնել հաջորդ տարի, բայց պայմանավորված և հուշագրով ֆիքսված ժամկետում, և ոստիկանությունը վերածել Ներքին Գործերի նախարարության, և դնել քաղաքականապես չեզոք, բոլորի կողմից ընդունելի ղեկավարի ներքո։ Պարզ է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն էլ զիջումների իրենց տրամաբանությունը ունեն, թեև դեռ հստակ չեն ձևակերպել։

Տեսականորեն, հնարավոր է նաև երրորդ սցենարը՝ երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո կողմերը փոխադարձ համաձայնությամբ քաղաքականապես չեզոք և փոխադարձ ընդունելի, տեխնիկական վարչապետ են ընտրում, որը կարճ ժամանակում իրականացնում է ընտրությունների նախապատրաստումը խաղաղ պայմաններում, բայց այդ սցենարի հավանականությունը առայժմ մշուշոտ է։

Այս իրավիճակում, խելամիտ կլիներ, որ հենց հեղափոխական ուժը և Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեին արագացված հանգուցալուծումից, և նստեին բանակցությունների սեղանի շուրջ։ Մեր բոլորի շահերից է բխում, որ այս Ազգային ժողովը լուծարվի, տեղի ունենան նոր, ժողովրդավարական և արդար ընտրություններ, և ձևավորվի նոր քաղաքական մեծամասնություն, որը կներկայացնի երկրի բնակչությանը, և նրա արջև հետագա զարգացման համար լիարժեք քաղաքական պատասխանատվություն կստանձնի։

Մեր բոլորի շահերից է նաև բխում, որ այդ պրոցեսը տեղի ունենա անցնցում և առավել ևս անարյուն, և ոչ մի փուլում տեղի չունենա լեգիտիմության խախտում՝ դա ակնթարթորեն կարող է բերել արտաքին ուժերի միջամտության։

Սա հնարավոր է, եթե հեղափոխական ուժը գիտակցի, որ ի տարբերություն մայիսի, հիմա ձևավորվել է ուժերի ասիմետրիկ բալանս, և միայն փողոցի ուժային ճնշումը այլևս բավարար չի ԱԺ-ն ցրելու համար, իսկ իրավական դաշտում հարձակվողական գործողությունների արսենալն էլ արդեն փաստացի սպառված է։

Պաշտպանվող կողմը, որքան էլ քաղաքականապես թուլացած և հեղինակազրկված լինի, պաշտպանված է գործող սահմանադրությամբ, և վերահսկելով իշխանության բարձրագույն մարմին հանդիսացող Ազգային Ժողովը, մանևրի զգալի դաշտ ունի, որից այն հենց այնպես չի հրաժարվի։ Եթե մենք ցանկանում ենք, որ հեղափոխությունը հասնի իր տրամաբանական հանգրվանին, բայց միաժամանակ առանց անդառնալի կորուստների, պետք է գտնել խելամիտ փոխզիջում, որը պաշտպանվող կողմին կտրամադրի բավարար երաշխիքներ և ստիմուլներ՝ հրաժարվելու սեփական լեգիտիմության վերջին պատվար հանդիսացող ԱԺ-ից, և ճանապարհ կբացի նոր ընտրությունների համար։

Կարծում եմ, որ պաշտպանվող կողմը հիմա սպասում է այդպիսի առաջարկի, և հուսով եմ, որ հետագա զարգացումները կգնան այդ հունով։

Այսքանով բոլորիդ լավ օր եմ ցանկանում, խաղաղ ու անցնցում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել «Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ) Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից․ քաղաքագետը բացատրել է՝ ինչու Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի Մարոկկոյի իշխանությունները թույլատրել են միգրանտներին նավակով հատել Իսպանիայի հետ սահմանըԹուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին Այսօր առավոտից Կալինինգրադի մարզում ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է թռչումԱրամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ) Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցել է Գարեգին Բ-ին և Հայ Եկեղեցու եպիսկոպոսներին«Բարի գալուստ, մեր կյանք». լույս աշխարհ է եկել Կարո Հովհաննիսյանի առաջնեկը Իրաքը ցանկացած չարտոնված անօդաչու թռչող սարքի արձակում կդիտարկի որպես ահաբեկչական հարձակումՄայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին Պռոշյանում առաջացած խոշոր հրդեհը մարվել էԳեներալը հայտարարել է, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկաԱշոցքի համայնքին է վերադարձվել 4,73 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք․ ՓաշինյանԵՄ-ն կոչ է արել Աֆրիկայում ստեղծել կենտրոններ՝ ԵՄ անդամ միգրանտներին վտարելու համարԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել․ ԲաղայիԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրարատում և Արմավիրում 146 ապօրինի խորքային հոր է կասեցվել․ խնայվել է ավելի քան 15 մլն խմ ջուրԵվրոպան, Ասիան և Ամերիկան ​​միաձայն հանդես են եկել Ինֆանտինոյի դեմԵվրահանձնաժողովը ցանկանում է լուծել Իտալիայի և Իսպանիայի միջև Սեուտայում միգրանտների շուրջ վեճըԿարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելունՍննդաբանը նշել է երիկամների համար սխտորի օգտակար հատկություններըՖիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիրՊենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջըԱրգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբանԻսպանիայի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Սեուտայում զինվորականների արձակուրդները՝ միգրանտների հոսքի սպառնալիքի պատճառովՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ անձնակազմի համալրման աշխատանքների շուրջ95,5 հա համայնքային հողերի օտարման հետքերով․ դատախազությունը խախտումներ է բացահայտել ՄասիսումԽոշոր հրդեհ՝ Պռոշյանում գտնվող ՍՊԸ-ներից մեկի տարածքում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից Հայտնի է դարձել Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի լուրջ խնդիրների մասինՍրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչԶելենսկու հայտարարությունը համարել են Ռուսաստանի դեմ ուկրաինական հարվածների թիրախների փոփոխության նշանԱՄՆ-ը վախենում է Ուկրաինայից Patriot հրթիռային տեխնոլոգիաների գողությունիցՀամաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում է Զելենսկու այցը Սերբիա Վուչիչի քաղաքական կարիերայի համար սպառնալիք են անվանելԲրազիլիայում մարդու մազն օգտագործվում է օվկիանոսը պաշտպանելու համարՍԱՏՄ-ն ստուգել է 237 առաքիչի․ սննդամթերք տեղափոխողների մոտ խախտումներ չեն արձանագրվելՍանկտ Պետերբուրգում երկու ուղևորներով մեքենան ընկել է Նևա գետըՎիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուՆիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվելՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն ԳաբրիելյանինՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է Տարվա առաջին կիսամյակում Վրաստանը Հայաստանին վաճառել է 195 հազար դոլարի կարտոֆիլ Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում էԿադիրովն արձագանքել է Նիժնեկամսկի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակմանըՀՀ-ի բեռները կմտնե՞ն Ադրբեջան, ԹՐԻՓՓ-ը միջա՞նցք է․ ի՞նչ են մտածում ՔՊ-ականները (տեսանյութ)
Ամենադիտված