Ձեզ պատրաստի մատուցված է այս նիստը․ Մարգարիտ Եսայան
Քաղաքական
Այս գագաթնաժողովի կազմակերպումը նախկին իշխանությունների, արտգործնախարարի, նախագահի, խորհրդարանի, նաև բազմաթիվ պաշտոնյաների հսկայական ջանքերի արդյունքում է ձևավորվել, նաև Շառլ Ազնավուրի ներդրումն է մեծ եղել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀԿ պատգամվոր Մարգարիտ Եսայանը։
«Մենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիարժեք անդամ ենք, բայց ոչ բոլորս ենք խոսում ֆրանսերեն և մեր մասով սա մեղմացրել են։ Չմոռանանք՝ այս գագաթնաժողովի սկզիբից ի վեր ՀՀ-ն դառնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահող երկիր՝ դրանից բխող բոլոր պարտականություններով և պարտավորվածություններով, ինչպես նաև՝ իրավունքներով»,-ասաց Եսայանը։
Ըստ Եսայանի՝ ամենակարևոր միջոցառումը ֆրանկոֆոնիայի շրջանակներում՝ տնտեսական միջոցառումներն են, որտեղ ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների հետ տնտեսական համագործակցություն։
Եսայանը նաև դիմեց Կառավարությանը․
«Խնդրում եմ՝ հարգելի Կառավարություն, այնպիսի տպավորություն չստեղծել, որ դուք 0-ից ինչ որ բան եք ստեղծում։ Ձեզ պատրաստի մատուցված է այս նիստը՝ ընդամենը դուք շարունակում եք․ խնդրում եմ՝ շարունակեք այնպիսի պատվախնդրությամբ և այնպիսի որակով՝ ինչպիսին ձեզ մատուցվել է»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)