Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Ներողություն, ինչպե՞ս փոխեմ Ձեր դրույքը, եթե Դուք ամսի 3-ով ազատված եք աշխատանքից»

Հայաստան

«Ես սեպտեմբերի 23-ին շատ պատահական իմացա, որ նույն ամսվա 3-ից ազատված եմ աշխատանքից, իսկ թե ինչպես՝ ինձ ոչ ոք չի բացատրում»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գորիսի պետական համալսարանի դասախոս Հասմիկ Թունյանը։

Նախ նշենք, որ օրերս Գորիսի պետական համալսարանի ֆրանսերենի դասախոս Հասմիկ Թունյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում պահանջում էր համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հրաժարականն ու համալսարանի ազատագրումը։ Թունյանը պնդում է, որ ռեկտորի ղեկավարման տարվանից սկսած (2016թ)՝ համալսարանը քաոսի մեջ է, իսկ Ղուկասյանը մեկը մյուսի հետևից դասախոսներին ազատում է աշխատանքից և իր մտերիմներով փոխարինում նրանց։

Հասմիկ Թունյանը մանրամասնում է, որ ռեկտորն իրեն ազատելու համար անհիմն պատճառաբանություններ է առաջ բերում, այն է, թե տարիքային խնդիր կա՝ մեծ է արդեն։ Մինչդեռ մեր զրուցակցի խոսքով՝ համալսարանում իրենից մեծ՝ 70-ն անց մանկավարժեր ևս կան։ 

«Մինչև այս ռեկտորի՝ պաշտոնն ստանձնելը, ես 34 տարի եղել եմ ֆրանսերենի ամբիոնի վարիչ, նրա գալուց առաջ բոլորը սիրով էին և համերաշխ, այնուհետև ես դուրս եկա ամբիոնի վարիչի պաշտոնից և դարձա ամբիոնի աշխատակից ու սկսեցի աշխատել 0,3 դրույքով ու ստանալ ընդամենը 48,000 դրամ աշխատավարձ։ Նույնիսկ մի անգամ իր հետ հանդիպումից 4 րոպե ուշանալու համար միջանցքում բարձր տոնով խոսեց հետս ու հրելով հեռացավ։ Ռեկտորին այդ աշխատանքին տեղավորել է մեր նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ «Լիսկան»: Նա ՀՀԿ-ական է ու Սերժ Սարգսյանի մտերիմներից մեկը»,-ասաց նախկին դասախոսը։

Ըստ Թունյանի, ինքն անընդհատ դիմել է ռեկտորին իր դրույքը վերանայելու համար, նույնիսկ իր ամբիոնի վարիչն ու դեկանն են նույն հարցով դիմել, սակայն ապարդյուն, իսկ աշխատանքից ազատման մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ գնացել է ամբիոն՝ խնդրելու, որ 0,25 ժամավճար աշխատանքը գոնե փոխարինեն 0,25 դրույքի, իսկ աշխատակցուհին ասել է․«Ներողոււթյուն, ինչպե՞ս փոխեմ Ձեր դրույքը, եթե Դուք ամսի 3-ով ազատված եք աշխատանքից», և սա այն դեպքում, երբ Թունյանը բնականոն աշխատանքը շարունակել է մինչև սեպտեմբերի 23-ը։

Հասմիկ Թունյանը փոխանցեց, որ աշխատանքից ազատման մասին իմանալուց հետո տեղեկացել է նաև, որ ռեկտորը թղթերի մեջ գրել է, թե նա իր կամքով դիմում է գրել ժամավճարային հիմունքներով աշխատելու համար, սակայն դա «իրականությանը չի համապատասխանում»։

Մենք կապ հաստատեցինք նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հետ, սակայն վերջինս, տեղեկանալով թեմայի մասին, առանց պատճառաբանելու՝ ասաց․ «Գրավոր դիմեք ինձ, ու ինձ հարցեր մի տվեք»։

Նշենք, որ Արտուշ Ղուկասյանը 2013 թվականին ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ ստանալով «խիստ նկատողություն» կարգապահական երկրորդ տույժը, ազատվել է  «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի պաշտոնից, այնուհետև, 2016 թվականին նշանակվել ԳՊՀ ռեկտորի պաշտոնում։

Արմինե Միքայելյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված