Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարը Նոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ Ավինյան Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. Ավինյան Ավինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտի Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան 

Շառլ Ազնավուրի չիրականացած երազանքը

Գիտություն և Մշակույթ

Ճապոնիայում շրջագայությունից հետո՝ Ֆրանսիայի հարավում գտնվող իր վիլլայում հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում մահացավ աշխարհահռչակ շանսոնյե, պոետ, կոմպոզիտոր, դերասան Շառլ Ազնավուրը՝ չիրականացնելով իր վաղեմի երազանքներից մեկը՝ համերգով հանդես գալ 100-ամյակի օրը։

«Ես համերգ եմ նախատեսել 2024-ի մայիսի 22-ին՝ իմ 100-րդ տարեդարձի օրը: Իսկ հետո՝ տեսնենք: Եվ ինչո՞ւ պիտի ավարտեմ իմ կարիերան: Որպեսզի մեռնե՞մ տանը՝ բազկաթոռին նստա՞ծ: Ո՛չ, շնորհակալ եմ»,- այս մասին շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել է լեգենդն իր հարցազրույցներից մեկում։ 

Մարդկային բարձր արժեքներով օժտված Ազնավուրը սիրում էր խոսել իր հաջողություններից, ձախողումներից։ Անգամ իր հարցազրույցներում անկեղծանում էր, թե ինչպես է հաջողացրել 51 տարի շարունակ ապրել իր կնոջ՝ Ուլլա Տորսելի հետ։ 

Ազնավուրն իր երեք ամուսնություններին հետաքրքիր բնորոշում է տվել՝ «երբ երիտասարդ էի», «երբ հիմար էի» և «երբ վերջապես ամուսնացա»։ Նրա համար կյանքը բաժանվում է նաև այս երեք ամուսնությունների մեջ, քանի որ դրանք շրջադարձային են եղել իր համար։

«Առաջին անգամ ամուսնացա, երբ շատ երիտասարդ էի: Երկրորդ անգամ՝ երբ շատ հիմար էի: Երրորդ անգամ վերջապես ամուսնացա այն կնոջ հետ, որի մասին միշտ երազել եմ՝ բաց աչքերով և մետաքսանման մաշկով շիկահերի: Բացի այդ, Ուլլան ինձանից 17 տարով փոքր է: Տարիքային գերազանց տարբերություն, կարծում եմ: Իսկ ընդհանրապես, տևական ամուսնության գաղտնիքը հետևյալն է՝ առավելագույնս բնական լինել դիմացինի հետ և միշտ ասել միմյանց այն, ինչ ուզում ես: Թեև հիմա ես բոլորին եմ ճշմարտությունն ասում: Կարող եմ ինձ թույլ տալ այս տարիքում՝ ես հիմա կարծես սրբազան կով լինեմ»,-անկեղծացել է Ազնավուրը: 

Գինիների ու շամպայնների մեծ սիրահար Շառլը աչքի էր ընկնում նաև իր երկարակեցության գաղտնիքով, առույգությամբ և կրեատիվությամբ, վերջինս իր հարցազրույցներից մեկում կիսվել է նաև դրանց մասին։ «Ես ամեն օր 340 մ լողում եմ գոտկատեղիս ծանրություն ամրացնելով: Միշտ ուտում եմ ափսեում եղածի կեսը: Արդեն 40 տարի է չեմ ծխում, թեև երբեմն կարող եմ ինձ երես տալ՝ սիգար վայելելով: Հիմա ես բոլորին եմ ճշմարտությունն ասում, երևի իմ այս տարիքում կարող եմ դա ինձ թույլ տալ, այդ պատճառով ուզում եմ անկեղծանալ նաև, որ հիմա կարծես «սրբազան կով» լինեմ»,- ասել է Շառլ Ազնավուրը: 

Հիշեցնենք, որ երեկ՝ Փարիզի հանրահայտ Հաշմանդամների տուն հուշահամալիրում տեղի ունեցավ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգիստը: Ազնավուրի աճյունը պատված էր Ֆրանսիայի ազգային դրոշով և այն հուշահամալիրի կենտրոնական հրապարակ բերվեց «Դլե յաման» երաժշտության ներքո՝ դուդուկի կատարմամբ:

Շառլ Ազնավուրի աճյունի կողքին տեղադրված էր Հայաստանի դրոշի գույներով ծաղկեպսակ, իսկ  հոգեհանգստի արարողությունը ֆրանսիացիներն  անվանել են «Հարգանքի ազգային տուրք»:

Ազնավուրը շուրջ հազար երգի հեղինակ է,  այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Լեգենդը 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, իսկ ՅՈւՆԵՍԿՕ-ում ՝Հայաստանի մշտական դեսպանն էր։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ
Ամենադիտված