Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Ալեքսանդր Սարգսյանին զրկել են ապրուստի միջոց ունենալու հնարավորությունից․ փաստաբան

Իրավունք

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նախաքննության ընթացքում թույլ տրված խախտումները վերացվեն: 

Aravot.am-ի հետ զրույցում Միհրան Պողոսյանն ասաց՝ վարույթն իրականացնող մարմինը բազմաթիվ խախտումներ է թույլ տվել. սկսած՝ անհիմն մեղադրանք առաջադրելուց, վերջացրած՝ այլ որոշումներով Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ.

«Դրանք անօրինական որոշումներ են, նույնիսկ քննչական խմբի անդամների գործողություններն են անօրինական եղել՝ քողարկելով Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իբրեւ թե իրականացվող գործողություններ: Սակայն դրանք կոնկրետ գործի հետ որեւէ առնչություն չունեն եւ հիմք չունեն»:

Փաստաբանը վստահեցրեց՝ այնպիսի կոպիտ խախտումներ են, որոնք այլ քրեական գործերով գրեթե չեն հանդիպում. «Մենք չէինք հասկանում այս ամենի պատճառը: Հետագայում, պետությունը, բարձրագույն իշխանության կողմից ցույց տվեց, որ այս ամենը կատարվում է այլ նկատառումներով, այլ ոչ թե քրեական դատավարական օրենսգրքով սահմանված քննչական գործողությունների պարտականությունն ապահովելու համար: Քաղաքական ենթատեքստ կա, սա բացառիկ գործերից է ու ինչ-որ հպարտության երանգներ են հնչում այս գործի մասին, նախաքննական տվյալների հրապարակում տեղի ունեցավ բարձրագույն իշխանության կողմից ու հասկացանք, որ այս խախտումները պատահական չէին: Ըստ իս, եթե դրանք հրահանգված չեն, ապա կատարվում են բարձրագույն իշխանության պահանջմունքները բավարարելու համար»:

Հարցին՝ ի՞նչ պահանջմունքներ նկատի ունեք, Պողոսյանը պատասխանեց. «Գուցե քաղաքական դիվիդենդներ հավաքելու համար: Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ կապված թույլ տրված խախտումները համատարած էին»:

Aravot.am-ի այն հարցին ի պատասխան էլ՝ ի՞նչ տեսակի անհամաչափ սահմանափակումներ են կիրառվել Սարգսյանի նկատմամբ, Պողոսյանն ասաց.

«Օրինակ՝ այս պահին Ալեքսանդր Սարգսյանին զրկել են ապրուստի միջոց ունենալու հնարավորությունից: Այն քարտով, որով աշխատավարձ է ստանում, դրա վրա կալանք են դրել, ավտոմեքենա, անշարժ գույք, ամեն ինչ: Սրա համար եմ ասում՝ այս ամենն այլ գործերով տեղի չի ունենում: Որ հայտարարում են որպես ձեռք բերված արդյունք այս կալանք դնելն է, բարձրագույն իշխանությունը հպարտանում է: Սա որեւէ առնչություն չունի քրեական դատավարության օրենսգրքի հետ: Հասկանանք՝ այստեղ գերնպատակը օբյեկտիվ քննությունն է, թե այն, որ հետագայում պետք է շահարկվի, որ գերագույն արդյունքը կալանք դնելն է Սարգսյանի միջոցների վրա»:

Հարցին՝ Ալեքսանդր Սարգսյանը միայն աշխատավարձի բանկային հաշիվ ուներ, թե այլ հաշիվներ էլ ուներ, արդյոք կալանք է դրվել նրա, ինչպես վարչապետ Փաշինյանն էր հայտարարել, 30 միլիոն դոլարի բանկային հաշվի վրա, եւ արդյոք 30 միլիոնի առթիվ որեւէ հարցաքննություն կամ իրավական գործողություն եղել է, պարոն Պողոսյանը պատասխանեց.

«Ես, հանդիսանալով Սարգսյանի պաշտպանը, չգիտեմ, թե որտեղից այդ տվյալը, որ հրապարակել է վարչապետը: Սակայն առաջին հերթին դատապարտման է ենթակա հենց այդ տվյալների հրապարակումը, որովհետեւ եթե անգամ իրական են այդ տվյալները (այս պահին ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը), դա համարվում է բանկային գաղտնիք: Բանկային գաղտնիքի հավաքումն ու օրենքով չսահմանված կարգով հրապարակումը քրեորեն պատժելի արարք է: Ցանկացած քաղաքացու նկատմամբ նման գործողությունը դատապարտելի է»: Թե ՄԻՊ-ից ինչ ակնկալիք ունի փաստաբանը, հատկապես, որ նշում է, որ Սարգսյանի նկատմամբ գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն, Պողոսյանն ասաց՝ «Ուզում ենք ցույց տալ, որ ակնհայտ է՝ եթե չասեմ քաղաքական նպատակ է, ապա իրավական նպատակ չկա: Դիմել ենք ՄԻՊ-ին, որ ցույց տանք պետությունն իր ամբողջ ռեսուրսով՝ ԱԱԾ-ի քննչական վարչությունով, ու այլ մարմիններն, ընդհուպ մինչեւ վարչապետը, Սարգսյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ թույլ են տալիս ոչ իրավական վարքագիծ: ՄԻՊ-ը, վերջիվերջո, պարտավոր է մարդու իրավունքները պաշտպանի: Հույսով ենք Ալեքսանդրա Սարգսյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ պետական մարմինների թույլ տված խախտումները կվերանան»: 




© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված