Ազատազրկված դատավորը դիմել է Վերաքննիչ. պահանջում է արդարացում
Իրավունք
Կաշառք վերցնելու մեղադրանքով 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանները Վերաքննիչ են դիմել։
Նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի կայացրած դատավճիռն ու արդարացնել դատավոր Իշխան Բարսեղյանին։
Ըստ մեղադրանքի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:
Առաջին ատյանի դատարանը Բարսեղյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 7 տարվա ազատազրկման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)