Բռնաբարության գործում մեղավոր ճանաչվելու դեպքում Ռոնալդուն ֆինանսական մեծ կորուստներ կկրի
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի ու Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է՝ ֆինանսական լուրջ վնաս կրի դատական գործընթացի պատճառով:
Եթե դատարանը Ռոնալդուին մեղավոր ճանաչի Քեթրին Մայորգայի բռնաբարության գործում, ապա, հավանաբար, պորտուգալացին ստիպված կլինի վերադարձնել գովազդային արշավներից ստացած գումարների մի մասը:
Կոմերցիոն պայմանագրերի մասնագետ Սայմոն Լիֆը կարծում է, որ Ռոնալդուի հետ պայմանագիր ունեցող հայտնի ընկերություններն իրենց կրած կորուստների համար կփորձեն վերադարձնել գոնե գումարի մի մասը: Այս մասին գրում է Telegraph-ը:
Նշենք, որ EA Sports-ը արդեն դադարեցրել է Ռոնալդուի մասնակցությամբ գովազդային արշավները: Թվիթերում EA Sports FIFA-ն փոխարինել է Ռոնալդուի լուսանկարը ՖԻՖԱ-ի լոգոտիպով: Պորտուգալացու լուսանկարները հեռացվել են նաև EA Sports-ի կայքից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)