Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Պաշտոնաթող մարզպետները. ի՞նչ հասցրեցին անել նրանք

Վերլուծական
Կառավարությունն օրերս ընդունել է Աշոտ Սիմոնյանին՝ Արագածոտնի, Հրանտ Մարգարյանին՝ Լոռու, Արագած Սաղաթելյանին՝ Վայոց ձորի, Գագիկ Միրիջանյանին՝ Արմավիրի, Իշխան Սաղաթելյանին՝ Գեղարքունիքի, Կարեն Համբարձումյանին՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշումներ: Փորձենք հասկանալ, թե այս կարճ ժամանակահատվածում ի՞նչ են հասցրել և որն ամենակարևորն է՝ ինչ չե՛ն հասցրել իրագործել Նոր Հայաստանի «առաջին» մարզպետները:
 
Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետն ի սկզբանե հայտարարել էր, որ իր ուշադրության կենտրոնում է լինելու կոռուպցիայի դեմ պայքարը: Եվ պետք է նշել՝ առաջին 100 օրվա համար արդյունքներն արդեն իսկ ակնառու էին: Իրապահների աշխատանքի շնորհիվ բացահայտվեցին Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30,000,000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում արված չարաշահումները, ողջ գումարն էլ վերադարձվեց մարզի բյուջե: Արագածոտնի մարզպետարանի կայքեջից պարզ է դառնում, որ ի տարբերություն իր նախորդների՝ ՀՅԴ-ական նախարար Աշոտ Սիմոնյանն ավելի հակված էր հասարակության հետ անմիջական շփման՝ ի տարբերություն իր նախորդի՝ Գաբրիել Գյոզալյանի՝ ում մարզի բնակչությունը այդպես էլ չհաջողացրեց գեթ մեկ անգամ «բռնացնել» մարզպետարանում:
 
Լոռու մարզում ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանի նշանակումը թեև սկզբնական շրջանում ուղեկցվեց որոշակի կադրային բախումներով՝ կապված փոխմարզպետների նշանակման հետ, սակայն կրքերը շատ արագ հանդարտվեցին: Միևնույն ժամանակ, Լոռու մարզում կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ միամտություն կլիներ ենթադրել, որ 5-6 ամիսը կբավարարի դրանց լուծման համար: Մարգարյանի գլխավոր ձեռքբերումն այս ընթացքում կարելի է համարել մարզում գրանցված կոռուպցիոն բացահայտումների թիվը՝ 117 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կոռուպցիոն բացահայտումների թիվն աճել է մոտ 85 տոկոսով:
 
Գեղարքունիքի ՀՅԴ-ական մարզպետ Իշխան Սաղաթելյանն այս ընթացքում բավական ակտիվ աշխատանք է տարել հատկապես մարզում գործարարության, ՓՄՁ-ի աշխատանքի համար բարենպաստ պայմանների ձևավորման, երիտասարդության ՝ մարզի հասարակական-քաղաքական կյանքում ներգրավման ուղղությամբ: Մասնավորապես՝ Սևանի շաքարի գործարանն արդեն իսկ վերաբացման ճանապարհին է, մարզում ստեղծվեց մարզպետին կից երիտասարդական խորհուրդ, ինչը համայնքային կյանքում էական աշխուժություն մտցրեց՝ անգամ այս կարճ ժամանակահատվածում: Նախկին մարզպետի ուշադրության կենտրոնում հատկապես մարզի առողջապահության ոլորտի խնդիրների լուծումն էր: Այսպես՝ մարզի շտապօգնության ծառայությունը համալրվեց նոր ժամանակակից ավոտապարկով, իսկ Սևանի բժշկական կենտրոնի համար մարզպետարանի ջանքերով ձեռք բերվեց համակարգչային շերտագրման սարք, որի շնորհիվ մարզի բնակիչները այլևս ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք՝ բուժզննում անցնելու համար:
 
Վայոց ձորի նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանը էականորեն հետ է մնում նախկին գործընկերներից թե՛ կատարած աշխատանքի, թե՛ այդ աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Դա ակնհայտ երևում է մարզպետարանի պաշտոնական կայքեջից, ըստ որի՝ կամ նախկին մարզպետը մարզի 113-ամյա բնակչուհի Սիրանույշ տատիկին այցելելուց և «Անկախությունը՝ գերագույն արժեք» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ անցկացնելուց զատ որևէ այլ գործ չի արել, կամ էլ որոշ մարդիկ թերացել են իրենց ղեկավարի աշխատանքը պատշաճ լուսաբանելու հարցում:
 
Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը ևս ակտիվ պայքար է տարել մարզում կոռուպցիոն սխեմաների, խախտումների բացահայտման ուղղությամբ. դա երևում է Միրիջանյանի ներկայացրած աշխատանքի հաշվետվությունից: Իրականացված աշխատանքների արդյունքում համայնքի բյուջե է մուտքագրվել 2.680.000 հազար դրամ: Հաշվարկվել են նաև ապօրինի շինությունների օրինականացման ծախսերը՝ 59 մլն 800.000 դրամ վերադարձվել է համայնքի բյուջե:
 
Սյունիքի նախկին մարզպետ, և արդեն նախկին ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը (նա երեկ հայտարարել է ԲՀԿ-ին իր անդամակցությունը դադարեցնելու մասին)՝ այս 5 ամիսների ընթացքում աչքի է ընկել մարզում բնապահպանական ծրագրերի իրականացմամբ: Գուցե և Համբարձումյանի հաշվարկը ճիշտ էր՝ հանքերի աշխարհ Սյունիքում բնակչությանը սոցիալ-տնտեսական խնդիրներից ոչ պակաս մտահոգում է հենց բնության և շրջակա միջավայրի պահպանությունը:
 
Իհարկե, դժվար է գնահատականներ հնչեցնել նախկին մարզպետների, ըստ էության, կիսատ թողնված աշխատանքի վերաբերյալ, սակայն պետք է նշել, որ Նոր Հայաստանի առաջին և արդեն նախկին մարզպետներն ամեն դեպքում փորձել են աշխատել այն ժառանգության հետ, որը նրանց բաժին էր հասել նախորդներից:
 
 
Ստելլա խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված